Երևանի քաղաքապետարանը պատերազմի երկրորդ օրը 24 միլիոն դրամով 60 հազար հատ ցախավել է գնել

article-image

AntiFake.am–ն ուսումնասիրում է սեպտեմբերի 13–ի լույս գիշերը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հարձակումից ի վեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գնումները։ Հետաքրքիր է, թե ինչ առաջնահերթություններ են սահմանել տարբեր գերատեսչություններն ու համայքային մարմինները և հրատապ կամ մեկ անձից գնման ընթացակարգով ինչ ապրանքներ ու ծառայություններ են ձեռք բերել։

Այսպես, սեպտեմբերի 14–ին Երևանի քաղաքապետարանը 24 միլիոն դրամով, որը համարժեք է մոտ 56 հազար ԱՄՆ դոլարին, 60 հազար հատ ցախավել է ձեռք բերել։ Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով՝ «Լիանա Մարգարյան Ռուբենի» Ա/Ձ–ից։ Ցախավելներ ձեռք բերելու անհրաժեշտություն է տեսել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

Այս օրերին, երբ համայն հայությունը Հայաստանում ու սփյուռքում լծվել է սահմանապահ զինծառայողների համար սնունդ ու տարբեր պարագաներ հավաքելու գործին, իսկ մասնագետները բարձրաձայնում են հայկական դիրքերի թերի կահավորման մասին, Երևանի քաղաքապետարանի առաջնահերթությունը Երևան քաղաքի համար միանգամից 60 հազար հատ ցախավելի ձեռքբերումն է։ 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն