Շիրակ Թորոսյանի կնոջ ընկերությունն «ատկատով» է զբաղված․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական, այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Աղաբաբյանը, տուրիստական ընկերություն ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Աղաբաբյանին պատկանող «Էդեն տուր» ընկերությունը թեեւ մի շարք ուղղություններով է աշխատում, բայց հիմնականում սոցփաթեթների վրա է կենտրոնացած: Մեզ հետ զրույցում պատգամավոր Թորոսյանը հաստատեց կնոջ բիզնեսին առնչվող լուրն ու փոխանցեց, որ ընկերությունը, այո, նաեւ սոցփաթեթների շահառուներին է սպասարկում:

«Լուրեր ունենք, թե Ձեր կնոջ ընկերությունը, շահառուների ու հյուրանոցների հետ ներքին պայմանավորվածությամբ, կոնկրետ «ատկատով» է զբաղված»,- դիմեցինք պատգամավորին: Թորոսյանն իհարկե հերքեց այդ լուրն ու երկար բացատրեց, թե ինչպես է տեղի ունենում շահառու-տուրիստական ընկերություն համագործակցությունը, բայց դե բոլորիս շրջապատում էլ մանկավարժներ կամ այլ շահառուներ կան, ու բոլորս էլ լավ գիտենք, թե ինչպես են մարդիկ կանխիկացնում սոցփաթեթների իրենց գումարները, ում ինչքան «փայ» տալով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Աղբյուր՝ «Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն