Նշված հայտարարությունը ոչ միայն ուղղակի ոտնձգություն է դատական իշխանության անկախությանը, այլ նաեւ ՀՀ սահմանադրական կարգին. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ հայտարարությունը

article-image

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով վաղը արգելափակել Հանրապետության՝առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։

Նշված հայտարարությունը ոչ միայն ուղղակի ոտնձգություն է դատական իշխանության անկախությանը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, քանի որ փաստացի դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ եւ 4-րդ հոդվածների գործողությունը։ «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը անթույլատրելի է համարում Հանրապետության վարչապետի կողմից նման հայտարարությունների տարածումը եւ կոչ է անում. 

- ՀՀ Նախագահին՝ որպես պետության գլխի՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը, 

- ՀՀ իրավապահ մարմիններին՝ անհապաղ արձագանքել եւ ապահովել սահմանադրական կարգի պահպանումը, կանխել կատարվելիք հանցագործությունները։ 

Ակնկալում եմ նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների արձագանքը»։

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն