(PHOTOS) Միջազգային շուկայի գներով ի՞նչ զինտեխնիկա կարելի էր գնել պարգևավճարներին հատկացված գումարներով

article-image

Երեկ 5-րդ ալիքի «90 րոպե» հաղորդման շրջանակում փորձագիտական խմբի անդամ Էլեն Արշակյանը վերլուծություն է ներկայացրել, որտեղ արտացոլված է, թե միջազգային շուկայի գներով ինչ զինտեխնիկա կարելի էր ձեռք բերել պետբյուջեից պարգևավճարներին հատկացված գումարներով: Այսպես, պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 38 միլիարդ դրամ կամ 95 միլիոն դոլար:

Պարգևավճարների առյուծի բաժինը՝ շուրջ  28 մլրդ դրամը կամ 75 տոկոսը բաժին է ընկնում այն պետական կառույցներին, որոնք ըստ էության, ծառայում են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը:

Ըստ վերլուծության, պարգևավճարներին հատկացված միջոցներով Հայաստանը միջազգային շուկայի գներով կարող էր ձեռք բերել հակաօդային պատշպանության (ՀՕՊ) Տօռ Մ1 ժամանակակից 2 կայան, Պանցիր ՀՕՊ 7 կայան, ՏՕՍ 1 Սոնցեպյոկ 4 կայան: Մեր հանրապետության երկինքը, ըստ ռազմական փորձագետների, հնարավոր կլիներ պաշտպանել 5-6 հակաօդային կայաններով:

Փորձագետները նաև նշում են, որ դրանք ամենաարդյունավետ միջոցներն են անօդաչուների դեմ պայքարում:

Ի հավելումն նշվում է, որ այդ նույն գումարով կարելի էր գնել գերժամանակակից Տ 90 32 տանկ, մոտ 1200 հատ Իգլա տեսակի զենթիահրթիռային կոմպլեքս: Իսկանդեր Մ-ի մեկ կոմպլեքսը, որը ներառում է  6 մարտական մեքենա և 4 հրթիռ: Ամբողջական արժեքը՝ 70 մլն դոլար, իսկ մեկ հրթիռի արժեքը՝ 6,5 մլն դոլար:

Այսինքն, նշված գումարով կարելի էր գնել մեկ ամբողջական Իսկանդեր Մ և ևս 4 հրթիռ:

Ստորև ինֆոգրաֆիկաներով ներկայացնում ենք պարգևավճարներին հատկացված միջոցները, ըստ պետական կառույցների, միջազգային շուկայում սպառազինության գները և համադրությունը, թե ինչ զինտեղխնիկա կարելի էր գնել պարգևավճարներին հատկացված միջոցներով:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն