Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը

article-image

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը: Այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից:

«Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են մեր ցավի և պատմության միտումնավոր ժխտմանը: Այսօր երկրի խոշորագույն նահանգը պարտավորություն է վերցրել ամեն տարի հիշել Ցեղասպանության հետևանքները: Մենք հիշում ենք բոլորին, որոնք ցեղասպանությունների զոհ են դարձել: Մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր կրում են ցեղասպանությունների հետևանքները»,- ասել է Նազարյանը:

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն