Հրդեհը բռնկվել է թշնամու հսկողության տակ անցած տարածքներում. Դավիթ Բեկի վարչական ղեկավար

article-image

Սյունիքի մարզի սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղում երեկ դաշտում հրդեհ էր բռնկվել, և ըստ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության՝ այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

168.am-ի հետ զրույցում Դավիթ Բեկ գյուղի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ հրդեհը գյուղից հեռու է եղել՝ գյուղին չի հասել։

«Այդ հրդեհը բռնկվել է թշնամու հսկողության տակ անցած տարածքներում։ Այս պահին որևէ բան չկա, հրդեհը մարել են»,- նշեց Բենիամին Պողոսյանը։

Ինչ վերաբերում է ընդհանուր գյուղի իրավիճակին, սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքում տարբեր բնակավայրերի ուղղությամբ թշնամու զինված հարձակումներին  ու արձակած կրակոցներին, վարչական ղեկավարը փոխանցեց, որ իրավիճակը նորմալ է, ապա մեր զրուցակիցն ասաց, որ  գյուղին կրակոցներ չեն հասել, վնասներ չկան։

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքում հայկական զորքը հետ քաշվեց և բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվեցին թշնամուն, շատ գյուղեր դարձան սահմանամերձ։ Օրինակ, Դավիթ Բեկ գյուղը թշնամու դիրքերից հեռու է մոտավորապես 1 կիլոմետր։

Աղբյուր՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն