Փաշինյանը, ունակ չլինելով երկիրը արագ և կայուն կերպով վերափոխել, կվերադառնա պոպուլիզմին, ինչի շնորհիվ եկել էր իշխանության. Նեյթ Շենկկան

article-image

Աշխարհում ազատության և ժողովրդավարության տարածման նպատակով ստեղծված Freedom House հեղինակավոր անկախ դիտորդական կազմակերպության հատուկ հետազոտությունների գծով տնօրեն, փորձագետ Նեյթ Շենկկանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու գործողություններ նախաձեռնելու կոչին։

Գրառման մեջ մասնավորապես նշվում է.

«Հետհեղափոխական Հայաստանում վտանգը մշտապես կայացել է նրանում, որ Փաշինյանը, ունակ չլինելով երկիրը արագ և կայուն կերպով վերափոխել, կվերադառնա պոպուլիզմին, ինչի շնորհիվ եկել էր իշխանության։ Ահա, այս վիճակում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը