Արթուր Մեսչյանը հեռանալուց առաջ պարգևատրվել է ոչ թե 1.800.000, այլ 2.350.000 դրամի չափով (ավելի քան 4.800 դոլար)

article-image

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց Երևանի` արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնը թողնելուց 3 օր առաջ 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրման մասին տեղեկությունը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին ստորագրել էր 837-Ա կարգադրությունը, որով պարգևատրել էր գլխավոր ճարտարապետին։

Քաղաքացիները քննարկում էին, որ Երևանի քաղաքապետարանի անգործության մեղավորներից մեկն էլ եղել է պաշտոնին հրաժեշտ տված Արթուր Մեսչյանը, որը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին երևանցիներին բազմաթիվ խոստումներ տված պաշտոնյա է եղել, սակայն դրանք չկատարած` հեռանում է, այն էլ հետը շռայլ գումարներ տանելով։

Մեծ աղմուկ բարձրացրած այս պարգևավճարային պատմությունը, սակայն, 1 միլիոն 800 հազար դրամով չի ավարտվում։ Պարզվում է, որ նույն օրը՝ օգոստոսի 14-ին, Հրաչյա Սարգսյանը պարգևատրման վերաբերյալ մեկ այլ կարգադրություն ևս ստորագրել է՝ ընդհանուր 7 միլիոն դրամի չափով պարգևատրելով Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին՝ թվով 20 աշխատակիցների, այդ թվում՝ Արթուր Մեսչյանին։ Վերջինս պարգևատրվել է 550,000 դրամի չափով։ Փաստորեն մեկ օրվա ընթացքում Մեսչյանը պարգևատրվել է 2,350,000 դրամի չափով, որը համարժեք է մոտ 4.800 ԱՄՆ դոլարի։

Հիշեցնենք, որ սա Երևանի քաղաքապետարանից հեռացող պաշտոնյայի շռայլ պարգևատրման առաջին դեպքը չէ։ Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը և քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նույնպես պարգևատրվել են պաշտոնը թողնելուց առաջ, համապատասխանաբար, 1,700,000 և 2.280.000 դրամի չափով։ 

Русская версия статьи.

Աղբյուր` AntiFake.am
 

Կարդացե՛ք նաև՝


(ՑՈՒՑԱԿ) Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմը կրկին պարգևատրվել է. ընդհանուր՝ 7 միլիոն դրամի չափով
 Հայկ Մարությանը հուլիս ամսին շուրջ 120.000 դոլարի պարգևավճարներ է բաժանել Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին
 14.000 դոլարի պարգևավճարներ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին փետրվարի աշխատանքների համար
 Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել
 Երևանի քաղաքապետարանում շուրջ 1.7 միլիարդ դրամի պարգևավճարներ են բաժանվել 2019 թվականին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն