(PHOTO) «Լիդիան Արմենիան» իշխանությունների հետ ստվերային բանակցությունների մե՞ջ է

article-image

AntiFake.am-ի տեղեկություններով՝ «Լիդիան Արմենիան» և ՀՀ իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։ Ուշագրավ է, որ պայմանավորվածությունները ձեռք են բերվում ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված ձևով:

Մասնավորապես, բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիա»-յի շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։ Լուսանկարում Սիմոնյանն ու Հովհաննիսյանն են, որոնք պարբերաբար հանդիպում են, և  այդ հանդիպումները «զուգադիպում» են հանքի շահագործման շուրջ կրքերի թեժացման հետ:

 

 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Ալեն Սիմոնյանի ու Վահան Հովհաննիսյանի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոստիկանները չեն խոչընդոտելու «Լիդիան Արմենիա»-յի պահնորդների գործողություններին, բայց իշխանություններն ու հատկապես` Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություններ չեն անելու` ի աջակցություն հանքի շահագործման, որ իրենց դեմ չլարեն բնապահպան ակտիվիստներին։

Հանքի՝ ամեն գնով շահագործման որոշումն արդեն իսկ կայացված է։

Հիշեցնենք, որ երեկ «Լիդիանի» պահնորդները փորձել էին գործողություններ կատարել հանքի տարածքում, ինչից հետո լարվածություն էր առաջացել Ամուլսարի պահապանների և ընկերության ներկայացուցիչների միջև։ Ավելի ուշ «Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարեց, որ իրավիճակն Ամուլսարում գերլարված է. պահնորդներն ուզում են տեխնիկա մտցնել տարածք, բայց բնապահպաններին և ջերմուկցիներին հաջողվեց չեզոքացնել վտանգը։

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն