(PHOTO) «Ֆեյք ցուցարար». Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչների բողոքի ակցիային մասնակցածը Թալինի բնակիչ է

article-image

Երևանի Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները, որոնք այսօր՝ օգոստոսի 24-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ հարակից տարածքում բարձրահարկ շենքի կառուցման, AntiFake.am-ին հայտնել են, որ իրենց ակցիային մասնակցած տղամարդը, որը կողմ էր արտահայտվում բարձրահարկ շենքի կառուցապատմանը, չի հանդիսանում շենքի բնակիչ. նրան ուղարկել էին կառուցապատող ընկերության սեփականատերերը՝ ակցիան խափանելու համար։

Նշված քաղաքացին, ըստ մեզ դիմած բնակիչների, Թալինի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանն է, որը երբեք չի բնակվել իրենց թաղամասում։

 

 

Տեսանյութը դիտել 1:19:10 վայրկյանից։

 

 

Բնակիչները հայտնեցին, որ քաղաքապետարանից ստել են իրենց՝ խոստանալով, որ իրենց կարծիքը հաշվի են առնելու նախքան բարձրահարկի կառուցապատման թույլտվությունը, սակայն հանրային քննարկում տեղի չի ունեցել, և իրենց կարծիքը հաշվի չի առնվել։

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն