Օրենսդիր իշխանության իմքայլական ո՞ր ներկայացուցիչներն են մասնակցել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն. Մաս 3

article-image

Երեկ՝ մայիսի 20-ին, առավոտյան 8:00-ից փակվել էին Երևանի մի շարք դատարանների և որոշ մարզերի դատարանների մուտքերն ու ելքերը։

Երևանում և մարզերում դատական իշխանության գործունեության արգելափակման գործընթացին մասնակցել են օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ։ AntiFake.am-ը ուսումնասիրել է, թե որ պատգամավորներն են մասնակցել այդ գործողություններին։

Առաջին մասում ներկայացրել ենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ տասնյակ պատգամավորների, մասնավորապես՝ Վարազդատ Կարապետյանին, Հայկ Սարգսյանին, Գևորգ Պապոյանին, Նարինե Թուխիկյանին, Ռուստամ Բաքոյանին, Սոս Ավետիսյանին, Բաբկեն Թունյանին, Մարիա Կարապետյանին, Նիկոլայ Բաղդասարյանին և Արման Եղոյանին։

Երկրորդ մասում ներկայացրել ենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ևս մեկ տասնյակ պատգամավորների, մասնավորապես՝ Երևանում և մարզերում դատարանների մուտքերի ու ելքերի արգելափակմանը մասնակցած Լենա Նազարյանին, Լիլիթ Մակունցին, Հայկ Կոնջորյանին, Նազելի Բաղդասարյանին, Կարեն Սարուխանյանին, Արամ Խաչատրյանին, Հրաչյա Հակոբյանին, Լուսինե Բադալյանին, Սուրեն Գրիգորյանին, Մխիթար Հայրապետյանին։

Իսկ այս մասում ներկայացված են իմքայլական պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հակոբ Սիմիդյանը, Վահագն Հովակիմյանը։

  • Եվ այսպես, իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը մասնակցել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքերի և ելքերի փակման գործողություններին։

  • ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը եղել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ տեղի ունեցող գործողություններին։

  • Իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մասնակցել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի Քանաքեռի նստավայրի մուտքեր և ելքերի փակման գործընթացին։

  • Քրիստինե Պողոսյանի հետ միևնույն դատարանի մոտ է գտնվել նաև Սարգիս Խանդանյանը։

  • «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանն էլ ներկա է գտնվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի մոտ և մասնակցել այնտեղ տեղի ունեցող գործողություններին։

  • Իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ եղել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ և մասնակցել մուտքերի ու ելքերի արգելափակմանը։

  • Իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ մասնակցել է Աջափնյակ և Դաավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ տեղի ունեցող գործողություններին։

  • Իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն էլ ներկա է եղել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավան քաղաքի նստավայրի մոտ տեղի ունեցող իրադարձություններին։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը