ԵԽԽՎ դիտորդներն իրենց մտահոգությունն են հայտում վարչապետի՝ դատարանները արգելափակելու կոչի կապակցությամբ

article-image

«Քաղաքական ուժերը պետք է զերծ մնան այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք կարող են ընդունվել որպես ճնշում դատական համակարգի վրա»,- հայտարարել են  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (ՈՒկրաինա) և Անդրեյ Շիրելը (Սլովենիա)` կապված  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որտեղ կոչ էր արվում քաղաքացիներին մայիսի 19-ին արգելափակել դատարանների մուտքերը և ելքերը: Այս կոչը հետևել է դատավորի որոշմանը` ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչդատական վարույթի ընթացքում կիրառված կալանքից:

«Առանց այս որոշման սկզբունքների մասին գնահատական հնչեցնելու` մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական համակարգի անկախությունը օրենքի գերակայության նախապայմանն է, և հետևաբար օրենքի գերակայությունը լավագույնս աշխատում է քաղաքական գործիչների կողմից որևէ միջամտության բացակայությամբ: Առկա են հստակ իրավական գործընթացներ, ինչպիսիք են` ավելի բարձր դատական ատյաններ հայցեր ներկայացնելը, վիճարկելի թվացող դատական որոշումների բողոքարկումը: Օրենքի գերակայության հարգումը պահանջում է հարգանք այն գործընթացների նկատմամբ, որոնք առկա են պաշտպանելու բոլոր քաղաքացիներին, անկախ այն բանից, թե ովքեր են նրանք»:

«Այնուամենայնիվ, մենք ճանաչում ենք, որ հասարակության արձագանքը դատարանի այս որոշմանը ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության դեռևս ցածր վստահությունը: Դատական բարեփոխումները առաջնահերթություն են մնում, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած ցանկությունը դատական համակարգի հեռուն գնացող բարեփոխումների, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի մասով, ինչպես նաև` նրա ցանկությունը այս առումով համագործակցելու Եվրոպայի խորհրդի հետ»,- ասված է համազեկուցողների հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն