Իմքայլական պատգամավորներ Լուսինե Բադալյանն ու Նարինե Թուխիկյանն ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք, իսկ ՀՀ մյուս քաղաքացիները՝ ո՞չ (տեսանյութ)

article-image

Երեկվանից Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իրավիճակը լարված է։

Մայիսի 21-ին Լիլիթ Արզումանյանը հանդիպել էր թատերական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ իր վեցամսյա հաշվետվությունը ներկայացնելու և նրանց հարցերին պատասխանելու նպատակով:

Հանդիպմանը ուսանողները պահանջել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանի ինքնաբացարկը, որպեսզի հայտարարվի այլ մրցույթ և այլ թեկնածուներ նույնպես առաջադրվելու հնարավորություն ունենան:

Երեկ ուսանողների հետ զրույցում Լուսինե Արզումանյանը խոստացել էր ինքնաբացարկ հայտնել։ Սակայն ավելի ուշ ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելուց հետո հանգել էր այն եզրակացության, որ ինքնաբացարկ հայտնելու իրավունք չունի։

Թատերականում ռեկտորի ընտրութունները նշանակված էին այսօր և խորհրդի նիստում առաջադրված միակ թեկնածուն ընտրվեց ռեկտորի պաշտոնում։

Խորհրդի նիստի ավարտից հետո ուսանողները իրենց բողոքն արտահայտելու համար արգելափակել են ինստիտուտի մուտքը և ի նշան բողոքի թույլ չեն տվել ինտիտուտի շենքում գտնվող անձանց լքել տարածքը։

Հետաքրքրական է, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան), ովքեր հանդիսանում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամներ և այսօր ինտիտուտ էին եկել ռեկտորի ընտրության նիստին մասնակցելու համար, ևս չէին կարողանում դուրս գալ շենքից։

Լուսինե Բադալյանը, ի պատասխան ուսանողների, ովքեր թույլ չէին տալիս դուրս գալ շենքից, նշեց, որ ուշանում է նիստից և իրավունք ունի դուրս գալ շենքից։ Ուսանողներն էլ նշեցին, որ քանի որ իրենց իրավունքը դասախոսները և նախարարը հաշվի չեն առնում, ապա իրենք էլ հաշվի չեն առնի որևէ մեկի մտահոգությունը։

Լրագրողի այն հարցին, թե հետաքրքիր իրավիճակ է առաջացել, քանի որ Լուսինե Բադալյանն ու իր թիմակիցներն էլ արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը, հիմա հասկանու՞մ է, թե ինչ էին զգում այն դատավորները, ովքեր չէին կարողանում մտնել դատարան կամ դուրս գալ դատարանից, Լուսինե Բադալյանը չկարողացավ պատասխանել, քանի որ ուսանողները վանկարկում էին՝ «ճիշտ է ասում», «մեկ տարի առաջ էլ դուք էիք փակում», «նախարար-նախարար» և այլն։

Խնդիրը կայանում է նրանում, որ Լուսինե Բադալյանը ի պատասխան իր ելքը խոչընդոտող ուսանողների պատասխանում է, որ պետք է դուրս գա, «քանի որ իրավունք ունի դուրս գալ էդտեղից»։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2018 թվականի ապրիլ-մայիսյան իշխանափոխության գործողությունների ընթացքում չունեին նման իրավունք, երբ Լուսինե Բադալյանի և Նարինե Թուխիկյանի թիմակիցները տոտալ բլոկադայի էին ենթարկել Երևանը՝ զրկելով քաղաքացիներին ազատ տեղաշարժի իրավունքից։ Արդյո՞ք դատավորները և դատարանի մյուս աշխատակիցները չունեին աշխատանքի գնալու նպատակով դատարանների շենքեր մուտք գործելու իրավունք, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով նույն Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը արգելափակում էին դատարանների մուտքերն ու ելքերը։ Թե՞ ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքից այսուհետ օգտվելու «իրավունք» ունեն միայն իմքայլականները, իսկ մյուս քաղաքացիները՝ միայն վերջիններիս թույլտվությամբ։

Իսկ եթե պատգամավորը կարծում է, որ ազատ տեղաշարժվելու իրավունքը պետք է երաշխավորվի բոլորի համար, ինչու՞ էր անձնական գործողություններով սահմանափակում այդ իրավունքն այլ քաղաքացիների համար։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն