Որն է եղել ԱԻՆ մամուլի խոսնակի աշխատանքից ազատման պատճառը. «Հրապարակ»

article-image

«ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար  Էդմոն Զարգարյանն ազատվել է պաշտոնից։ Նա նախարարության ամենահին աշխատողներից է՝ 92 թվականից համակարգում է։

«Ինչո՞ւ եք ազատվել» հարցին նա պատասխանեց․ «Չգիտեմ։ Նախարարը կանչեց, ասեց՝ արի էլ չշարունակենք աշխատել»։ Պատճառը չնշվե՞ց։ «Համենայնդեպս, ինձ չի ասվել։ Ասվել է՝ շատ շնորհակալ եմ քո աշխատանքից, բայց եկեք էլ չաշխատենք։ Որևէ ինցիդենտ չի եղել»։

Կարո՞ղ է տարիքն է պատճառը, և Ցոլակյանը երիտասարդ քարտուղար է ուզում։ «Ինչու 50 տարեկանը մե՞ծ է։ Նոր է մեր աշխատելու ժամանակը, տղամարդուն պետք է 40-ից հետո լուրջ աշխատանքի նշանակել, որ ջահել-ջուհուլական հովերն անցնեն, լուրջ գործ անի»,- նեղացած ասաց Զարգարյանը։

Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նույնպես երիտասարդ չէ՝ հունվարին 69 տարեկան կլինի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն