Քաղաքական աշունը թեժ է լինելու. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեժ աշունը կարող է իրականություն դառնալ։ Մի կողմից ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» եռյակն է սկսել ակտիվ հանդիպումներ ու ծրագրեր մշակել: Մեկնարկը տվել է ԲՀԿ-ն՝ մարզային այցերով։ Մյուս կողմից՝ ընդդիմության այլ հատվածներն են կոնսոլիդացիայի նշաններ ուրվագծում։

ՀՀԿ-ն, օրինակ, նույնպես մարզեր է այցելում, կարգի բերում տարածքային գրասենյակները, ազգայնական ՀԿ-ներն են Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անում, մյուս կողմից՝ հայտ են ներկայացնում նաև իշխանության երբեմնի դաշնակիցները։

Երևանի քաղաքապետարանի կայքից էլ տեղեկացանք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել՝ սեպտեմբերի վերջին երթեր անելու։ «Ծռերը» նաև փողոցային պայքարի կոչ են անում, նրանք դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։ Ֆեյսբուքում Ռեֆորմիստների կուսակցությունն է հայտարարություն տարածել՝ սեպտեմբերի 4-ին հանրահավաք անելու մասին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն