(PHOTO) Խրախճանքը ժանտախտի ժամանակ շարունակվում է. Արսեն Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել արձակուրդից

article-image

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ օգոստոսի 30-ին, լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում, որոնց կից գրել է. «Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։ Լուսանկարներն արված են Արագած լեռան ստորոտում։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջացած հակամարտության վերաբերյալ մամուլի սկանդալային հրապարակումներից հետո Արսեն Թորոսյանը մեկնեց արձակուրդ՝ այդպես էլ որևէ պատշաճ պարզաբանում չտալով մամուլի հրապարակումներին։ Կորոնավիրուսային համաճարակի ընթացքում առողջապահական գերատեսչության պատասխանատուի արձակուրդ մեկնելը մեծ քննադատության ալիք բարձրացրեց, որին ի պատասխան` Թորոսյանն արձագանքեց. «Արձակուրդ մեկնելը ոչ միայն իմ սահմանադրական իրավունքն է, այլ ընտանիքիս և երեխաներիս իրավունքն է»։

Քննադատությունը պայմանավորված էր մասնավորապես այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության վատ կառավարման հետևանքով, տարածաշրջանի մյուս պետությունների հետ համեմատությամբ, գրանցվել են ամենավատ ցուցանիշները ինչպես մահացությունների թվերով, այնպես էլ ամեն օր արձանագրվող նոր դեպքերի քանակով։

Օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 124 նոր դեպք։ Արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը 43750 է, մահվան ելքով դեպքերը՝ 1144: Եվ այս ցուցանիշների պայմաններում առողջապահության նախարարը վայելում է իր արձակուրդն ու երջանիկ դեմքով լուսանկարներ հրապարակում։ Իշխանական խրախճանքը ժանտախտի ժամանակ շարունակվում է։

Արսեն Թորոսյանի արձակուրդային լուսանկարները՝ ստորև.


Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն