Լոռու մարզի աղմկահարույց միջադեպի հետքերով. տուժած անչափահասն առողջական խնդիրներ ունի

article-image

Վանաձորում պարեկների մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետևանքով տուժածները դեռ շարունակում են բուժում ստանալ, տուժողներից մեկն անչափահաս է և մանկուց ունի բրոնխիալ ասթմա, ծեծկռտուքի ժամանակ պարեկները հարվածներ հասցնելուց բացի նաև գազ են կիրառել, ինչի հետևանքով երեխան հայտնվել է կոմայի մեջ, նրա կյանքը հազիվ են փրկել: Այս մասին տեղեկանում ենք Yerevan.Today-ի և տուժած քաղաքացիների  հետ ունեցած զրույցից։  

Անչափահաս տղայի հայրը Yerevan.Today-ին ասել է, որ եթե ինքը մի ավել բան արած լիներ,  իրեն պետք է բաժին տանեին, ոչ թե որդուն ու եղբորը ծեծեին, ովքեր ականատես էլ չեն եղել իր և պարեկների վիճաբանությանը։

Լրատվականի նկարահանող խումբը զրուցել է նաև տուժածներին բուժող բժշկի հետ, ով իր խոսքում նշել է, որ Ավետիսյան Ռադիկը 6-9-րդ կողերի կոտրվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն, վիճակը միջին ծանրության է։

Միջադեպն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է որակում իրավպաշտպան Ավետիք Իշխանյանը։ Նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ փաստում է, որ Հայաստանում ցանկացած մարդ լրիվ անպաշտպան է։

«Քաղաքացու ցանկացած պահվածք կարող է դուր չգալ պարեկ կոչվող վայրենի ենիչերիներին և նրանք համոզված լինելով իրենց անպատժելիության մեջ, ոհմակային հարձակումով հաշվեհարդար են տեսնում անպաշտպան, անզեն մարդկանց հետ, առանց հաշվի առնելու տարիքը, սեռը, առողջական վիճակը։ Ավելին, համոզված եմ, որ նրանք ըստ իրենց կողմից ցուցաբերած վայրենության աստիճանի, խրախուսանքի են արժանանում, այդ թվում ֆինանսական։Մենք զայրանում ենք, դիմումներ հղում տարբեր միջազգային կառույցներ, ադրբեջանական վայրագությունների համար։ Իսկ ինչո՞վ են տարբերվում պարեկ ենիչերիներն իրենց ադրբեջանցի եղբայրներից։

Նման դեպքերի համար , այլ երկրներում մարդկային հսկայական զանգված դուրս կգար փողոցներ, ոտքի տակ տալով իշխանություններին․․․իսկ մեզ մո՞տ․․․

Հաա՜, մոռացել էի, մենք քաղաքակիրթ ենք, այսինքն՝ վախկոտ և պայքարում ենք միայն սահմանադրական ճանապարհով։ Այսինքն, չենք պայքարում, հանդուրժում ենք և հանձնվում»,- գրել է Իշխանյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ահազանգ էր ստացել, այն մասին, որ մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն