Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել ՀՀ ոստիկանության հայցադիմումն՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։
Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինսապատիկի չափով։
Նախնական հրապարակային տվյալներով՝ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 17-ին։
Աղբյուր՝ AntiFake.am