Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը դատապարտել է Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ոտնձգությունները

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության հայտարարությունը՝ Արմեն Աշոտյանի դեմ իշխանության անօրինական գործողությունների առնչությամբ։ 

Քաղաքական գործիչը ներկայացրել է համաշխարհային քաղաքական ամենամեծ ընտանիքներից մեկի՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) սույն թվականի նոյեմբերի 26-ին Գործադիր մարմնի կողմից Պանամայում ընդունված հայտարարության թարգմանությունը․

«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը:

Մասնավորապես, մենք դատապարտում ենք Երևանի օդանավակայանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (CDI անդամ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ առանց համապատասխան իրավական ծանուցումների կիրառված ուղևորությունների անսպասելի եւ աղաղակող արգելքը։

Հաղորդագրությունների համաձայն՝ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու կարգավորումները։

Մարդկանց ազատ տեղաշարժը համընդհանուր իրավունք է, որը երաշխավորված է նաև Հայաստանի Սահմանադրությամբ և կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում, որոնք այս դեպքում հիմնավորված չեն։

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հիշեցնում է Հայաստանի իշխանություններին երկրում հիմնարար իրավունքների, ինչպիսին է ազատությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման իրենց ողջ պատասխանատվության մասին:

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը և խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահ մարմինների լիազորությունների հետագա չարաշահումից։

Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին երաշխավորելու համար, որ հիմնարար իրավունքներն ու սկզբունքներն ամբողջությամբ հարգված են»,– ասվում է հայտարարության մեջ։

 

Աղբյուր AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն