Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կուսակցություններն ավելի շատ վստահության ռեսուրս ունեին․ Արտակ Զաքարյան

article-image

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսուքյան էջում անդրադարձել է MGP ընկերության հարցումների արդյունքներին։

«Ինչի՞ մասին են ահազանգում սոցհարցումները

Սոցհարցումները ոչ միայն ստուգում են մարդկանց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, այլև ստիպում մտածել դրանց մասին: Ավելին, սոցհարցումների արդյունքում որոշակի խնդիրներ առավել ընդգծված են դառնում:

Երեկ MPG ընկերությունը հրապարակեց հերթական սոցհարցման արդյունքները: Համաձայն դրանց` հարցվածների 47,4%-ը ոչ մի կուսակցության չի քվեարկի, 14,7%-ը դժվարանում է որևէ կուսակցության նախապատվություն տալ, իսկ 7.8%-ը հրաժարվել է պատասխանել: Դատելով այս արդյունքներից ստացվում է, որ խորհրդարանական երկրում հասարակության 69,9%-ը չունի վստահելի քաղաքական ուժ:

Խորհրդարանական երկրի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հնարավորություն է տալիս զարգացնել և կայացնել երկրի կուսակցական համակարգը: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին կուսակցություններն ավելի շատ վստահության ռեսուրս ունեին և կուսակցական համակարգը կարելի է ասել կայացած էր: Այժմ, այս հարցում ևս ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:

Ըստ հարցման` քաղաքական ուժերի նկատմամբ շատ թե քիչ վստահություն է տածում հասարակության ընդամենը 30.1%-ը` որոնցից 17,4%-ը «վստահում է» իշխող կապիտուլյանտին: Պարզ է, որ նրանք հիմնականում վարչական ռեսուրսից օգտվող, իշխանության հաշվին փող աշխատող, Հ1 նայող մարդիկ են: Հասարակության 12,7%-ն էլ նախընտրում է ոչ իշխանական կուսակցություններից որևէ մեկին:

Նիկոլի քաղաքական տգիտության արդյունքում ծագած պատերազմը, դավադրությամբ ձեռքբերված պարտությունը, այնուհետև` խաբեությամբ առաջ տարվող կեղծ խաղաղության թեզը ոչ միայն Հայրենիքի, այլ նաև հավատի, հույսի և վստահության կորստի պատճառ է դարձել: MPG ընկերության հարցումը նախ և առաջ ահազանգ է բարոյա-հոգեբանական անկում ու հուսահատություն ապրող հասարակական տրամադրությունների մասին:

Շատ դժվար ու պատասխանատու ժամանակներ են մեզ սպասվում: Պարզ է, որ Նիկոլի իշխանությունը վաղուց արդեն լեգիտիմ չէ, և չունի ոչ մի ռեսուրս իր հանրային վստահությունը բարձրացնելու համար: Կապիտուլյանտները չունեն որևէ հաղթաթուղը` իրենց ցածր հեղինակությունը բարձրացնելու և լեգիտիմ որոշումներ կայացնելու համար: Նման տրամադրությամբ հասարակություններն ի վիճակի չեն զարգանալ, պետություն պահել, հայրենիք պաշտպանել, ժողովրդավարական վերահսկողություն իրականացնել և այլն:

Հետևաբար` հասարակության 70%-ի մոտ, քաղաքական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման համար, ոչ իշխանական ուժերը մեծ անելիք ունեն:  Քաղաքական ուժի և լիդերի համար ամենաբարդ գործը  մարդկանց հուսալքությունը փարատելն ու ոտքի կանգնեցնելն է: Հասարակությունը պետք է մոտիվացվի և ուղղորդվի, որպեսզի կարողանա միասնական հաջողություններ արձանագրել»,– գրել է Զաքարյանը։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն