Ես ու ազգս դարձանք ողբից ու պատվազրկումից գալարվող նյարդակծիկ, իսկ նա՝ հայ ժողովրդի պատմության մեջ ամենաստոր ոչնչությունը ու անբարո կապիտուլյանտը. Աշոտյան

article-image

Նիկոլի հետ այս հեռակա բանավեճը տեղի էր ունեցել չորս տարի առաջ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը։

«Աստված վկա, երանի կտայի, որ պատմությունն ինձ սխալ հաներ, իսկ նրան՝ ճիշտ։
Որ ես իրոք լինեի «պադավատից կառչած» նախկին, իսկ ինքը՝ ազգիս հաղթանակներ պարգեւող ղեկավար։

Որ իմ ոչ մի կանխատեսում չդառնար իրականություն, իսկ իր բոլոր խոստումները կյանքի կոչվեին։
Որ ես ամեն օր իմ սխալների մանթոյից մեռնեի, այլ ոչ թե հայրենիքի կորստի ցավից։

Բայց կյանքն ավելի դաժան էր իմ ու մեր հանդեպ։

Ես ու ազգս դարձանք ողբից ու պատվազրկումից գալարվող նյարդակծիկ, իսկ նա՝ հայ ժողովրդի պատմության մեջ ամենաստոր ոչնչությունը ու անբարո կապիտուլյանտը»,-գրել է նա։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն