Սահմանին լարված է, իսկ իշխանությունը կուսակցության փոխնախագահներ է որոշում․ Գեղամ Մանուկյան

article-image

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանում, Արցախյան առաջնագծում լարվածությունն արդեն պրկված է։ Դեռ երեկ հերթական վիրավորի մասին լուրն էր հաղորդում պաշտպանության նախարարությունը, ու իրարահաջորդ տեղեկություններով նշում լարվածության պահպանման մասին։ Իսկ այդ պահին ի՞նչ էին անում պաշտպանության նախարարն ու երկրի պատասխանատուները՝ ոչինչ։ Հավաքվել էին Սայաթ Նովա պողոտայի իրենց հավաքակայանում ու քպական հարցերն էին քննարկում։ Կուսակցության փոխնախագահներ էին որոշում, մանր մունր հարցեր էին արծարծում։ Իսկ սահմանին լարված էր, լարված է։ Բոլորն անհանգիստ են, ձգված են։ Սրանք միայն տոնածառ են զարդարում, լույսեր կախում, իրենց իշխանական մանրավաճառությամբ զբաղվում»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն