Հանրային հեռուստաընկերությունն օգտագործվում է իշխանության օրակարգը սպասարկելու և դատական իշխանության հակաքարոզչության նպատակով

article-image

Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերությունը գործի է դրվել դատական իշխանությունը հեղինակազրկելու և հասարակության ներսում ատելություն սերմանելու նպատակով:

Մայիսի 23-ի և 24-ի լրատվական թողարկումների ընթացքում անդրադարձ է  կատարվել ՀՀ դատական իշխանությանը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանին:  Սա գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից դատական իշխանության դեմ իրականացվող արշավի և հակաքարոզի շարունակությունն է:

Ըստ ռեպորտաժներից մեկի՝ դատական իշխանությունը կոռումպացված է և միշտ ենթարկվել է օրվա իշխանություններին: Այս ռեպորտաժը ցուցադրվել է ԱԺ-ում  նախատեսված անցումային արդարադատության հանրային լսումներն ուղիղ եթեր հեռարձակելուց անմիջապես առաջ:

Թողարկումներից մեկը «նվիրված էր» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որտեղ խոսվում էր վերջինիս` Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Սահմանադրության խախտմամբ նշանակվելու մասին:

Իսկ արդեն Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կասկածի տակ է դրել Գագիկ Հարությունյանի` որպես ԲԴԽ նախագահի լեգիտիմությունը:

Հարկ է նշել, որ թե՛ ռեպորտաժով, թե՛ հարցազրույցով խնդիրը ներկայացվում է միակողմանիորեն: Հանրային հեռուստաընկերությունը դատարաններին մեղադրում է իշխանություններին ենթարկվելու մեջ, սակայն այս դեպքով, և ոչ միայն, Հանրային հեռուստատեսությունն ինքն է հանդիսանում օրվա իշխանությունների պրոպագանդան իրականացնողը։

Ժողովրդավարական պետությունները հակված են դատական իշխանության հեղինակությունը և վստահության մակարդակը բարձրացնելուն։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում Հանրային հեռուստաընկերությունն օգտագործվում է իշխանությունների օրակարգը սպասարկելու և դատական իշխանության նկատմամբ հակաքարոզ իրականացնելու համար։Ինչը խախտում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք սկզբունքներ։

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն