Սորոսականներն ու իշխանական պրոպագանդիստները պարարտ հո՞ղ են նախապատրաստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար

article-image

Օգոստոսի 18-ին Իջևանի բժշկական կենտրոնից հաղորդում ստանալով` ոստիկանության օպերատիվ խումբը պարզել էր, որ Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքին եղած փայտով հարվածել էր 2016 և 2014 թվականներին ծնված թոռներին: Դաժան ծեծի ենթարկված տղա երեխաները Իջևանի ԲԿ–ից տեղափոխվել էին Երևանի «Արաբկիր» ԲԿ: Վեցամյա տղայի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր. երեխան անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարքին: Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ունենալով՝ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, և գիտակցության չգալով` երեխան օրեր անց մահացել էր:

Ինչպես նախկինում, այս անգամ ևս տեղի ունեցած ողբերգական դեպքը մի շարք շահարկումների ենթարկվեց. սորոսականներն ու իշխանական պրոպագանդիստները հիշեցին ոչ միայն Լանսարոտեի կոնվենցիայի վավերացման արդարացիության, այլ նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության մասին:

Անդրադառնալով տեղի ունեցածին` իշխանամետ լրագրող համարվող Պետրոս Ղազարյանը գրել էր, որ եթե պետությունը Լանսարոտեի կոնվենցիան մի քանի տարի առաջ ընդունած լիներ, ապա լծակներ կունենար պարբերաբար դաժան ծեծի ենթարկվող երեխային մեկուսացնել ընտանիքից, բռնությունից ու փրկել կյանքը։ Կոնվենցիայի վավերացման դեմ արտահայտվողներին Ղազարյանը տվել էր «սրիկայի» պիտակավորումը:

 

 

Տեղի ունեցածը դրոշակ էր դարձել նաև «Սորոսի» հիմնադրամից սնվող «իրավապաշտպան» Զարուհի Հովհաննիսյանի ձեռքին: Այն մարդիկ, որոնք դեմ են Ստամբուլյան և Լանսարոտեի կոնվենցիաների ընդունմանը, Հովհաննիսյանի կողմից պիտակավորվել էին որպես «միջնադարյան, հետադիմական, վախեր տարածող, քանդիչ գործունեություն իրականացնող և դրանցով հասարակությանը մոլորեցնողներ»:

 

 

Հովհաննիսյանի տեսակետների հետ համաձայնել էր նաև «Սորոսի» հիմնադրամից սնվող և ԼԳԲՏ անձանց շահերը պաշտպանող Լարա Ահարոնյանը:

 

 

Վերոնշյալ կոնվենցիաների «քողարկված» քարոզչի դերն այս անգամ դրվել էր ԱԺ Իմ քայլը խմբակցության «սորոսական» թևի պատգամավոր Մարիա  Կարապետյանի ուսերին:  

 

 

Տեղի ունեցածին անդրադարձել էր նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

 

 

Հիշեցնենք, որ նույն շրջանակները նախկինում իրենց քաղաքական օրակարգերը առաջ տանելու համար շահարկման թեմա էին դարձրել բռնության ենթարկված 13-ամյա գյումրեցի աղջնակի ցավալի դեպքը, ուստի մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են որոշ շրջանակներ տեղի ունեցած բռնության ողբերգական դեպքերը ծառայեցնում սեփական շահերին:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն