Արցախի իշխանությունների հասցեին սպառնալիքներ հնչեցրած երիտասարդը անմիջական կապ ունի «Իմ քայլը» դաշինքի և դրա ներկայացուցիչների հետ (տեսանյութեր, լուսանկարներ)

article-image

Երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և արցախցիների վերաբերյալ բռնության կոչերով և սպառնալիքներով հանդես եկած Ջիվան Աբրահամյանը անմիջական կապ ունի «Իմ քայլը» դաշինքի և դրա բազմաթիվ ներկայացուցիչների հետ։

2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում Ջիվան Աբրահամյանն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Արուսյակ Մանավազյանի նախընտրական քարոզարշավը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2008 թ.-ից աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում և armtimes.com էլեկտրոնային կայքում որպես հաշվապահ, իսկ 2018թ.-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամում որպես գլխավոր հաշվապահ։

(տեսանյութ 1)

(տեսանյութ 2)

Արուսյակ Մանավազյանը և Ջիվան Աբրահամյանն ունեն մտերիմ հարաբերություններ, ինչն ակնհայտ է դառնում ինչպես Արուսյակ Մանավազյանի նախընտրական քարոզարշավը միասին իրականացնելուց, այնպես էլ Մանավազյանի ֆեյսբուքյան գրառումներից, որով վերջինս իր աջակցությունն է հայտնել Ջիվան Աբրահամյանի կողմից կազմակերպած մի շարք հավաքներին։ 

Ջիվան Աբրահամյանը մասնակցել է նաև 2018 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացմանը և դրամահավաքին, որին հրավիրված էին բացառապես «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները։

Մասնակցել է նաև 2018 թվականի նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սպիտակում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավին, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ևս հնչեցնում էր բռնության կոչեր։ Նիկոլ Փաշինյանն այդ օրը հետաքրքիր զուգադիպությամբ անդրադարձել է Արցախի իշխանություններին:

Ջիվան Աբրահամյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ։

Մինչդեռ երեկվանից «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ և նրանց աջակիցներ հետևողականորեն պնդում են, որ չեն ճանաչում Ազատության հրապարակում հավաք իրականացրած անձանց, «Իմ քայլը» դաշինքը ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ չունի ոչ հավաքի, ոչ էլ հավաքն իրականացրած անձանց հետ։

Այսպիսով՝ հաշվի առնելով այն, որ երեկ Ազատության հրապարակում հավաք կազմակերպած Ջիվան Աբրահամյանը նախկինում ևս հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից և անմիջականորեն կազմակերպել ու մասնակցել Նիկոլ Փաշինյանի օրակարգով հավաքների, մասնակցել է «Իմ քայլը» դաշինքի նախըտրական քարոզարշավի ծրագրի ներկայացմանը և դրամահավաքին, որին մասնակցել են բացառապես «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները, զբաղվել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Արուսյակ Մանավազյանի նախընտրական քարոզչությամբ, ունի բազմաթիվ լուսանկարներ իշխող ուժի ներկայացուցիչներ հետ, փաստում է այն մասին, որ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները ստում են, և այն պնդումը, որի համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը կապ չունի այդ անձի հետ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքին, որի հիմնական փաստացի օրակարգը Արցախի Հանրապետության իշխանությունների (և ոչ միայն) վերաբերյալ բռնության կոչերով հանդես գալն էր, հավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանի կողմից հայտարարվել է. «Իմացե՛ք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն, մեր հայրենակիցները Ղարաբաղի, հանկարծ չփորձեք, էս նախազգուշացում ա ձեզ... ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ գնանք ու գլուխները քարով ցխենք»։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն