Դիմակ դնելու կոչ անող Ստյոպա Սաֆարյանը հրաժարվե՞լ է դիմակից

article-image

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը հասարակության շրջանում առավելապես հայտնի է որպես քաղաքական չեզոքություն չպահպանող և իշխանության շահերը սպասարկող գործիչ, օգոստոսի 30-ին ֆեյսբուքյան գրառմամբ «մտահոգություն» էր հայտնել, թե ժողովուրդը թուլացել ու նորից դիմակ չի դնում:

«Կորոնայի նոր ալիքն անխուսափելի է լինելու... Հետո նորից ճչալու ենք, թե Թորոսյան Արսենն է մեղավոր... Ոնց որ ազգային խասյաթ լինի' մարտերում հաղթել, բայց կռիվը չավարտել մինչեւ վերջ... Մի արեք, ժողովուրդ ջան...»,- «բողոքել» էր Սաֆարյանը:
 


 

Հետաքրքրիր է, որ իր «բողոքը» բարձրաձայնելու հենց հաջորդ օրը Սաֆարյանը, մասնակցելով «Հանուն Հանրապետության» քաղաքական շարժման կազմակերպած ֆորումին, դիմակ չի կրել:

 

 


 

Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ անգամ սեփական խոսքերին հակասելով` «դիմակային քաղաքականություն» քարոզելով, իշխանական թեզերը առաջ տանելով, սակայն դիմակ չկրելով՝ Սաֆարյանը պատրաստ է ստանձնել իշխանության «պաշտպանի» դերը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն