Աննա Հակոբյանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Արտակ Սարգսյանին և Սամվել Ալեքսանյանին

article-image

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հրավիրել էր ասուլիս, որին նաև ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և «Ժպիտների քաղաք»  հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ովքեր Աննա Հակոբյանի հետ միասին ներկայացրեցին ԱՄՆ կատարած այցի արդյունքները և պատասխանեցին լրագրողների հարցերին:

Վերջիններս խոսեցին հիմնադրամին փոխանցված գումարների մասին: Մասնավորապես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ասաց, որ ԱՄՆ կատարած այցի ընթացքում հավաքագրվել է 1 միլիոն 600 հազար դոլար գումար: Իսկ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ նշեց, որ հիմնադրամի հաշվեհամարին խոստացվել է փոխանցվել 600.000 դոլարի կարգի գումար, որը դեռ ակնկալում են ստանալ:

Աննա Հակոբյանն էլ անդրադարձավ իր ղեկավարած հիմնադրամներին խոշոր գումարներ փոխացած և հիմնադրամների հետ սերտ համագործակցող նախկին ՀՀԿ-ական պատգամավորների՝ նախկինում «օլիգարխներ», ներկայումս՝ գործարարներ, Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի նվիրատվություններին:

Աննա Հակոբյանը առաջարկում է խնայել ժամանակը և ռեսուրսը, անիմաստ ժամանակ չվատնել համեմատականներ անցկացնելով, իսկ նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա չպրոյեկտել և հրաժարվել «պրոյեկտելու» սովորությունից:

Ի՞նչ հետևություններ կարող ենք անել Աննա Հակոբյանի այս խոսքերից:

Ներկայիս իշխանության ներկայացուցիչները իրենց սխալները և անհաջողությունները հիմնավորելու համար հաճախ հիշում և մեղադրում են «նախկիններին», ինչը սովորական և նորմալ երևույթ է, մինչդեռ երբ խոսք է գնում «նախկինների» նվիրատվությունների մասին, ապա դրա մասին խոսելը արդեն ժամանակի կորուստ է։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի ղեկավարած «City of Smile»-ը մայիսի 7-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել և նշել, որ համագործակցում է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» ընկերության հետ։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն