Տարոն Մարգարյանի ատենախոսության մասին Փաշինյանի մեղադրանքները մնում են չհիմնավորված (տեսանյութ)

article-image

Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովում քննարկվում էր գրագողության հարցը:

Նիստի ընթացում հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով գրագողության մասին, ասել է, որ շատ է շահարկվել Տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեման, սակայն աշխատանքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրագողության հետքեր չկան, և նրանք չեն կարող մեղադրանք ներկայացնել մարդուն, երբ չկան կոնկրետ փաստեր:

Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի ատենախոսության թեման նաև շահարկվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա ասել է. «Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը՝ ես մեր հանձնաժողովի նիստում ասել եմ, ասում են՝ դե Տարոն Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենախոսություն ա: Ես ասում եմ՝ իհարկե լավ ատենախոսություն ա, ուղղակի պետք ա պարզել՝ ո՞վ ա գրել էդ ատենախոսությունը, պրոբլեմը հենց սրա մեջ ա»:

Հաշվի առնելով Հովհաննես Հովհաննիսյանի այսօրվա հայտարարությունը՝ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես շատ դեպքերում, այս դեպքում ևս հնչեցրել է մեղադրանքներ, որոնք մինչ օրս շարունակում են մնալ չհիմնավորված։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն