Ազատության հրապարակի արկածախնդրության հետևանքները. ում ջրաղացին ենք ջուր լցնում

article-image

Մայիսի 25-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի անունից հանդես եկող մի խումբ երիտասարդներ հանրահավաք էին կազմակերպել, ինչպես իրենք են ասում, ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի: Հանրահավաքի ընթացքում հնչեցին բազմաթիվ սպառնալիքներ` ուղղված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և արցախցիներին: Թե ինչ նպատակով էր կազմակերպված այդ ներազգային թշնամանք հարուցող հավաքը, իրավապահների պարզելու հարցն է:

Հանրահավաքը ցնծություն առաջացրեց ադրբեջանական մամուլում։ Haqqin.az լրատվականում տեղ գտավ «Պատերազմ Երևանի և Ղարաբաղի միջև» վերնագրով հոդվածը, որում մասնավորապես նշված է. «Երևանյան նոր Էլիտայի՝ ի դեմս Փաշինյանի կառավարության, և Ղարաբաղյան կլանի առաջնորդի միջև տարաձայնություններն ու  դիմակայություններն օրեցօր խորանում են»:

Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն օգտագործում է ներհայաստանյան տարաձայնությունները և հատկապես Արցախի իշխանությունների դեմ ուղղված սլանքերը իր քաղաքական օրակարգը միջազգային հարթակներում առաջ տանելու համար։

Չնայած նրան, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ու աջակիցները հերքեցին իրենց կապը հանրահավաքի և այն կազմակերպած անձանց հետ, այնուամենայնիվ, մենք պարզել ենք հանրահավաքի կազմակերպչի և իշխող ուժի միջև կապը։

Ուստի՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է սանձի իր կողմնակիցների` ներազգային թշնամանք առաջացնող արկածախնդրությունները, կա՛մ ստանձնի իրավիճակի և դրա առաջացրած հետևանքների ողջ պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի կազմակերպչին, որը բռնության կոչեր էր հնչեցրել, ոստիկանությունը հաջորդ օրը բերման էր ենթարկել և կարճ ժամանակ անց ազատ արձակել:

 

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն