Ովքե՞ր են Ազատության հրապարակում 5-րդ ալիքի լրագրողի վրա հարձակվողներն ու հայհոյողները (լուսանկարներ)

article-image

Մայիսի 25-ին Ազատության հրապարակում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հրավիրված հավաքի ընթացքում, բացի բռնության կոչերից, եղել է նաև բռնության դեպք լրագրողի նկատմամբ։

Հավաքի մասնակիցներից հարձակվել են «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի վրա՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։ Լրագրողի հաղորդման հիման վրա Ոստիկանությունում գործ է հարուցվել, լրագրողը հրավիրվել է հարցաքննության։

Այս տեղեկությունը «Մեդիա պաշտպան»-ի հետ զրույցում հաստատել է «5-րդ ալիքի» լրագրողը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Լրագրողը պատմել է, որ ցույցի մասնակիցներից մեկին ուղղված հարցին, թե ինչն է Ձեզ բերել այստեղ, մասնակիցները հայհոյանքներով հարձակվել են իր վրա, անվանել թուրք ու արնախում, կոչ արել հեռանալ։ Լրագրողը հայտնել է նաև, որ ավելի թեժ դիմադրության է արժանացել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու օրը։

Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում AntiFake.am-ի տրամադրության տակ հայտնված լուսանկարներին, որում երևում են Ազատության հրապարակում հանրահավաքի ընթացքում 5-րդ ալիքի լրագրողի օրինական գործունեությունը խոչընդոտած, լրագրողի նկատմամբ ոտնձգություն կատարած և նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրած անձինք։

AntiFake.am-ի խմբագրությունն անթույլատրելի է համարում լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը և դատապարտում ցանկացած նման դրսևորում։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում ոստիկանությանը բացահայտել լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունն ու իրավախախտում կատարած անձնանց ենթարկել պատասխանատվության լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և այլ իրավախախտումների համար։

Մեր ընթերցողին խնդրում ենք լուսանկարներում առկա անձանց ճանաչելու դեպքում կապվել մեզ հետ։

 

AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն