Իշխանական պրոպագանդայի սնանկությունը. ակնհայտ ֆոտոշոփ արված լուսանկարներ և ֆեյսբուքյան խմբերի անվանափոխություններ

article-image

Համացանցում վերջին օրերին տարածվում է մի լուսանկար, որտեղ երևում են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը` «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հիմնադիր Ջորջ Սորոսի հետ խնջույքի վայրում:

Կարծում ենք` անհեթեթ է լուրջ գործիքակազմով հերքել նկարի` խմբագրված լինելու և Սորոսին նախագահների կողքին «դնելու» հանգամանքը:

Իրականում լուսանկարում Սորոսի փոխարեն նստած է ներկայիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

Տեսանյութը (3:48-ից)`

Կեղծ լուսանկարը բավական մեծ տարածում գտավ, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ այս թեմային:

Սակայն հետաքրքիր է, որ նման «սենսացիոն» կեղծ լուրը տարածում են YouTube-յան Perfect TV-ների «ազգականները» Ֆեյսբուքում և համացանցային մնացած տիրույթներում, որտեղ դրանց առավել մեծ ուշադրություն են դարձնում պակաս մեդիագրագիտություն ունեցող մարդիկ: 

Օրինակ, հերթական Fake News-ը տարածող կայքերից են` armgood.ru-ն, hay-life.ru-ն, haygood.ru-ն, aybnews.su-ն, ֆեյսբուքյան էջերից` «ՀԱՅ Ինֆո» «Ֆուլլ Հայաստան» և այլն:

Սակայն հետաքրքիր է նաև այն, որ իշխանական պրոպագանդան «նոր թափ» է հավաքում: Այն արտահայտվում է ոչ միայն նման էժանագին Fake News-ը համացանց լցնելով, այլ նաև բազմահազարանոց լսարան ունեցող ֆեյսբուքյան խմբեր անվանափոխելով: Օրինակ` «Ազատ Մեդիա» ֆեյսբուքյան խումբը, որն ունի ավելի քան 12 հազար մասնակից, անվանափոխվել է «NIKOL PASHINYAN/ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ»-ի, իսկ «Ազատ Լուրեր» խումբը, որը գրեթե նույնքան հետևորդ ունի` «Հզոր Նիկոլ Փաշինյան»-ի:

Սպասենք իշխանական պրոպագանդայի մտքի նորանոր նվաճումների:
 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն