(LIVE) Ժողովուրդը լիդերի անուն, ազգանուն և կոնկրետ գործողություններ է ուզում․ Էդուարդ Շարմազանով

article-image

Իշխանափոխության համար անհրաժեշտ է լիդեր, հակաճգնաժամային թիմ և ծրագիր։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ քաղաքական գործչի՝ ընդդիմությունը ժողովրդի կողմից ճնշում է զգում Հայաստանում իշխանափոխություն անելու հարցում, առկա է նաև հիասթափություն։ Շարմազանովը վստահ է՝ ընդդիմության պայքարը պետք է լինի հանուն ազգային պետություն ստեղծելու, ոչ թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, քանի որ Փաշինյանին հեռացնելուց հետո նրան կարող է փոխարինել մեկ այլ «փաշինյան»։ 

Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության շարունակականության հարցում որոշակի դեր ունի նաև աշխարհաքաղաքական գործոնը։  

Այս և այլ հարցերի մասին Էդուարդ Շարմազանովի հետ «AntiFake զրույցը»՝ ստորև

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն