Ալեն Սիմոնյանի գործունեության ընթացքում կեղծիքների տարբեր դրսևորումներն ու նոր օրենսդրական նախաձեռնությունը

article-image

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ: 

Իհարկե իշխող ուժն իր սեփական օրենսդրական նախաձեռնություններին իրավական առումով վերաբերվում է նույնքան թեթևամտությամբ, որքան ամենաամսյա ինքնապարգևատրումներին և պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում նոր, ավելի մեծ բնակարաններ ձեռք բերելուն։ Այնուամենայնիվ, AntiFake.am-ը որոշել է հիշեցնել ԱԺ փոխխոսնակի՝ կեղծ տեղեկություններ պարունակող բազմաթիվ հրապարակումները, որոնք Սիմոնյանը տարածել է իր ֆեյսբուքյան էջում։

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանն իր ֆեյսբուքյան էջում ապատեղեկատվություն էր տարածել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ՝ կիսելով ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվականի «fake news»-ը, որում ասվում էր, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել (նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Ապրիլի 21-ին ԱԺ փոխխոսնակը կրկին կեղծ և արդեն իսկ հերքված տեղեկություն էր տարածել՝ իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» լրատվականի հրապարակումը, որում «Երկիր Մեդիա» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները մեղադրվում էին Փաշինյանի ելույթի կադրերի արտահոսքը կազմակերպելու համար (նյութն ամբողջությամբ՝ այստեղ)

ԱԺ փոխխոսնակը, բացի իշխանական լրատվականների կեղծիքներն իր անձնական էջում տարածելուց, նաև անձամբ է աչքի ընկնում ստերի և կեղծիքների հրապարակմամբ։ AntiFake.am-ն անդրադարձել է Սիմոնյանի՝ ընտրական գործընթացում ԿԸՀ-ի զրոյական նշանակության մասին, Արթուր Իսպիրյանի՝ բռնության ենթարկվելու մասին, Միլլի Մեջլիսում արված հայտարարության առնչությամբ իր՝ խաղաղության ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու մասին, տրանսգենդերին ԱԺ հրավիրելու հանգամանքների մասին, Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի բացակայության մասին, ֆեյքերի, լրատվամիջոցների գործունեության, իշխանությանն ուղղված քննադատությունների առնչությամբ հայտարարությունների մասին սուտ և մանիպուլյատիվ հայտարարություններին։

Այսքանով էլ խնդիրը չի ավարտվում։ Այն ժամանակ, երբ Ալեն Սիմոնյանն աշխատում էր «araratnews.am» լրատվականում, լրատվականը աչքի էր ընկնում չհաստատվող կամ հերքվող տեղեկությունների տարածմամբ, որոնք վերաբերվում էին ընդհուպ թշնամի Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվություններին, որոնք կայքում հրապարակվում էին որպես իրականություն։ Օրինակ 2016 թվականին լրատվականը տարածել էր մի տեղեկություն, համաձայն որի՝ «ադրբեջանական զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խոցել»: Լուրը հերքվել էր:

Բացի նշվածը, AntiFake.am-ը դիտարկել է ԱԺ փոխխոսնակի ֆեյսբուքյան էջը՝ հասկանալու, թե արդյո՞ք վերջինս օգտվում է այսպես կոչված «Ֆեյքերի ֆաբրիկայի» կեղծ օգտահաշիվների «աջակցությունից» և պարզել, որ Ալեն Սիմոնյանը լայնորեն օգտվում է այդ հնրավորությունից։ Սիմոնյանի՝ իշխող քաղաքական ուժի օրակարգերից մեկին վերաբերվող միայն մեկ գրառման ներքո AntiFake.am-ը հայտնաբերել էր սիմվոլիկ թվով՝ 132 կեղծ օգտահաշիվներ, որոնք հավանումներով և մեկնաբանություններով զորակցում էին քաղաքական օրակարգին վերաբերվող գրառմանը։

Պետք է նշենք նաև, որ Ալեն Սիմոնյանը կեղծիքներ, զրպարտություններ, ստեր տարածող և ազգամիջյան թշնամանք հրահրող հայտնի յութուբյան ալիքների մշտական «հաճախորդն է» կամ ամենահաճախ «ցիտվող» պաշտոնյաներից մեկը։

Հաշվի առնելով Սիմոնյանի սերտ առնչությունը «կեղծիք» երևույթի տարբեր դրսևորումների հետ՝ առնվազն կասկածելի է վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրական նպատակը, եթե ոչ՝ երկապաշտության դրսևորում։
 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն