(VIDEO) Դատարանը կքննի աշխատավայրում բռնության ենթարկված կին հրշեջ-փրկարարի բողոքը

article-image

Այսօր ժամը 14:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում քննվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարար Հերմինե Սարգսյանի՝ աշխատանքի վայրում բռնության ենթարկվելու կապակցությամբ իրեն ծեծի ենթարկողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշման դեմ բողոքը։ Այս մասին տեղեկանում ենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։

«Մի անգամ ասել եմ, էլի եմ կրկնում՝ թող ոչ ոք չմտածի, թե անպաշտպան ու խոցելի թվացողներին պաշտպանող չի լինելու։ Լինելու՛ է», - գրել է իրավապաշտպանը՝ նշելով, որ փորձելու են հիմնավորել, որ նախաքննությունը չի ընթացել լրիվ և բազմակողմանի։

39-ամյա Հերմինե Սարսգյանը, ով համակարգում աշխատում է 2005 թվականից, պատմում է, որ այս տարվա ապրիլի 18-ին աշխատանքի վայրում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի շենքում, «հերթափոխի պետ» Հայկ Աղայանի կողմից հրամանատար Նազարյանի ներկայությամբ ծեծի է ենթարկվել և իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Ըստ ԱԻՆ աշխատակցի՝ ծեծի ենթարկողների կողմից պատճառաբանությունը եղել է վերադասի հրամանները չկատարելը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն