Աշխատավայրում բռնության ենթարկված կին հրշեջ-փրկարարի բողոքի քննությունը հետաձգվել է

article-image

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից, հրշեջ-փրկարար Հերմինե Սարգսյանի՝ աշխատանքի վայրում բռնության ենթարկվելու կապակցությամբ իրեն ծեծի ենթարկողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը, թեպետ պատշաճ ձևով գրություններ էր ուղարկել համապատասխան մարմիններին բողոքին առնչվող գործի նյութերը դատարան ուղարկելու հետ կապված, սակայն մինչ օրս դատարանը չի ստացել բողոքին առնչվող նյութերն ինչպես պատճենահանված, այնպես էլ բնօրինակով, հետևավաբար, որոշվում է բողոքի քննությունը հետաձգել և կրկին անգամ պահանջել վարույթ իրականացնող մարմնին բողոքի վերաբերյալ նյութերը ուղարկել դատարան», - նշեց գործով դատավորը:

Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 6-ին ժամը 14:00-ին:

Հիշեցնենք՝ 39-ամյա Հերմինե Սարսգյանը, ով Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատում է 2005 թվականից, պատմել էր, որ այս տարվա ապրիլի 18-ին աշխատանքի վայրում՝ ԱԻՆ թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի շենքում, «հերթափոխի պետ» Հայկ Աղայանի կողմից հրամանատար Նազարյանի ներկայությամբ ծեծի է ենթարկվել և իր հասցեին հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ։ Ըստ ԱԻՆ աշխատակցի՝ ծեծի ենթարկողների կողմից պատճառաբանությունը եղել է վերադասի հրամանները չկատարելը։

«Մի անգամ ասել եմ, էլի եմ կրկնում՝ թող ոչ ոք չմտածի, թե անպաշտպան ու խոցելի թվացողներին պաշտպանող չի լինելու։ Լինելու՛ է», - իր ֆեյսբուքյան էջում գրել էր այս գործով Հերմինե Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ փորձելու են հիմնավորել, որ նախաքննությունը չի ընթացել լրիվ և բազմակողմանի։

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն