.png)
Առաջին անգամ հետպատերազմյան իրավիճակում Արցախում ունենք քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ, ով Արցախի ժողովրդի մանդատով համարձակվում է ասել ճշմարտությունը` հակառակվելով Հայաստանի իշխանություններին։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ժամանակ Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին և Հայաստանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանին թիրախավորելուն։
Աշոտյանը զրույցի ընթացքում, խոսելով իշխանությունների գործելաոճի մասին, նշեց, որ իշխանութունները չեն օգնում Արցախին։
«Ամենաամոթալի փաստը պաշարված լինելու հանգամանքը չէ, այլ այն, որ Մայր Հայաստանից Արցախին քաղաքական, դիվանագիտական, բարոյական օգնություն իշխանությունների մակարդակով չի նշմարվում։ Սա է մեր ամոթը»,-ասաց Աշոտյանը։
Ընդդիմադիր գործիչը, խոսելով թշնամու գործելաոճի մասին, շեշտեց, որ թշնամին միշտ կարողացել է ներսից բացել մեր պետականության սահմանները․ «Այդպես եղավ 2018թ․ ապրիլ-մայիս ամիսներին։ Նիկոլ Փաշինյանը այն տրոյական կենդանին էր, որով հայ ժողովուրդը ցնծության մեջ ընկավ տարիների ընթացքում չլուծվող հոգսերի և խնդիրերի պատճառով»։
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ հայաստանյան հանրությունը խորը արժեհամակարգային դեգրադացիայի մեջ է։ Նա նշվում է՝ 30-35 տարվա կտրվածքով դժվար է միանգամից պետութուն կայացնել։ Այն իշխանությունը, որի մասն է եղել Աշոտյանը, այդ նավը տանում էր, սակայն 2018-ին տեղի ունեցավ առաջին ապտակը։
«2018-ին Փաշինյանի կողմից հաջողված իշխանազավթումը աշխարհաքաղաքական քամիների առաջին նշանն էր, որը բաժին հասավ հայերին։ Երբ Սերժ Սարգսյանը որպես ղեկավար սկսեց խանգարել բոլորին, որովհետև բոլորը ունեին այլ պլաններ տարածաշրջանում, Արցախում, Հայաստանում»,- նշեց Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը, խոսելով ընդդիմության պայքարի և ձախողումների մասին, շեշտեց, որ առկա տիտղոսային ընդդիմադիր ձևաչափը էֆեկտիվ չէ, և պետք են նոր կոնֆիգուրացիաներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
► (VIDEO) Եթե դատական համակարգում հիմա տեղի ունեցողը կատարվեր Սերժ Սարգսյանի օրոք, ԵՄ դեսպանը հրապարակում կինքնահրկիզվեր. Վարոսյան
► (VIDEO) Ընդդիմությունը փողոցային գործընթացներում կիրառել է գործիքակազմերի 20–30 տոկոսը միայն. «AntiFake զրույց»՝ Կարեն Քոչարյանի հետ
► (VIDEO) Ժողովուրդը լիդերի անուն, ազգանուն և կոնկրետ գործողություններ է ուզում․ «AntiFake զրույց»՝ Էդուարդ Շարմազանովի հետ
Աղբյուր՝ AntiFake.am