(LIVE) 15 զինվորների մահվան առնչությամբ շրջանառվող պաշտոնական վարկածը շատ կասկածելի է․ Ռուբեն Մելիքյան

article-image

Այսօր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ԶՈՒ կացարանում տեղի ունեցած ողբերգության արձագանքը առնվազն իրավական տեսանկյունից խիստ խնդրահարույց է։ Միանգամից բազմաթիվ զինվորականներ պաշտոնանկ արվեցին․ անտեսվեցին պատասխանատվության անհատականացման, անմեղության կանխավարկածի սկզբունքները։ Իսկ ո՞վ է այս 15 զոհերի համար բարոյական պատասխանատվություն կրում։ Այս մասին այսօր «AntiFake զրույց» հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

 

 

Մելիքյանի խոսքով՝ զինվորականների պատասխանատվությունը կարգապահական պատասխանատվության տիրույթում է, իսկ քաղաքական իշխանության՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ամբողջ քաղաքական թիմի պատասխանատվությունը քաղաքական պատասխանատվության տրամաբանության ներքո պետք է լինի։ 

«Այս մարդկանց համար առնվազն քաղաքական և բարոյական հարթության մեջ պատասխանատվություն կրում է այն քաղաքական թիմը, որը խայտառակ ծախսեր է անում՝ սեփական բարեկեցությունը մեծացնելու, աշխատավարձերի, պարգևավճարների, տոնակատարությունների, հիմար միջոցառումների համար։ Իսկ դրա փոխարեն որպես զորամաս ունենք մի տարածք, որտեղ անվտանգության նվազագույն պայմաններ չկան»,– նշեց Մելիքյանը։

Իրավապաշտպանը կարծում է, որ այս միջադեպի համար քաղաքական և բարոյական պատասխանատվություն կրող անձանց ոչինչ չի խանգարի ուղղորդել քննությանը։ «Այն, ինչ տեղի ունեցավ, պատասխանատվությունը քաղաքական թիմից այլ անձանց, մասնավորապես՝ զինվորականների վրա գցելու համար էր»,– ընդգծեց նա։

Իրավապաշտպանը նաև կասկածելի է համարում Գեղարքունիքում 15 զինծառայողների մահվան առնչությամբ շրջանառվող պաշտոնական վարկածը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 


Դիտե՛ք նաև.


​► (VIDEO) Առկա տիտղոսային ընդդիմադիր ձևաչափը էֆեկտիվ չէ փողոցում․ պետք են նոր կոնֆիգուրացիաներ․ Աշոտյան
 (VIDEO) Եթե դատական համակարգում հիմա տեղի ունեցողը կատարվեր Սերժ Սարգսյանի օրոք, ԵՄ դեսպանը հրապարակում կինքնահրկիզվեր. Վարոսյան
 (VIDEO) Ընդդիմությունը փողոցային գործընթացներում կիրառել է գործիքակազմերի 20–30 տոկոսը միայն. «AntiFake զրույց»՝ Կարեն Քոչարյանի հետ
 (VIDEO) Ժողովուրդը լիդերի անուն, ազգանուն և կոնկրետ գործողություններ է ուզում․ «AntiFake զրույց»՝ Էդուարդ Շարմազանովի հետ


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն