(VIDEO, PHOTO) Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը սորոսական ակտիվիստների հետ բողոքի ակցիա է անում Բելառուսի դեսպանության դիմաց

article-image

Սեպտեմբերի 10-ին ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որին մասնակցել են իշխանական ուղղվածության կարկառուն ներկայացուցիչներ՝ իրենց իրավապաշտպան հռչակած փաստաբաններ, «Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ հիմնադիրներ Տիգրան Եգորյանն ու նրա կինը՝ Լուսինե Հակոբյանը, Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկեր, «Անտարես» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացող իրավապաշտպան Ժաննա Ալեքսյանյանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և մի շարք այլ սորոսական գործիչներ։ Ի թիվս նշված անձանց՝ բողոքի ակցիային մասնակցել է նաև Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։ Վերջինս Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող, ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության ուղղվածություն ունեցող «Հայ առաջադեմ երիտասարդներ» ՀԿ նախագահն է։ Իրավիճակի աբսուրդայնությունը այն է, որ իշխող ուժի ներկայացուցիչը, որը քաղաքական գործիչ է, մասնակցում է քաղաքացիական ակցիայի, այն էլ ընդդեմ մի պետության ղեկավարի, որի ընտրություններն իր շնորհավորանքով ճանաչել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Գրիգոր Երիցյանի քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հետաքրքիր է, թե արդյո՞ք սա Գրիգոր Երիցյանի անձնական դիրքորոշումն է, թե՞ ամբողջ խմբակցության, եթե ամբողջ խմբակցության դիրքորոշումը չէ, առհասարակ ի՞նչ գործ ունի տեղական իշխանության իշխող խմբակցության ներկայացուցիչը մեկ այլ պետության դեմ իրականացվող քաղաքացիական պրոցեսներում։ Ի վերջո, ու՞մ է ներկայացնում Գրիգոր Երիցյանը Երևանի ավագանիում՝ իր քաղաքական ուժի՞, Երևանի քաղաքացիների՞, թե՞ մեկ այլ երկրում նախագահի դեմ պայքարող կասկածելի ծագում ունեցող քաղհասարակության շահերը։

 

 

Հետաքրքիր է, որ ակցիայի մյուս մասնակիցները նույնպես Նիկոլ Փաշինյանի մտերիմներն են, ինչպես, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը, որը հրատարակել է Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գիրքը, և որը վարչապետի աշխատակազմի հետ մեկ անձից գնման ընթացակարգով պարբերաբար գործարքներ է կնքում։

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենք ներկայացնում են «Արևելյան գործընկերության քաղաքացիական ազգային պլատֆորմ» նախաձեռնությունը, իսկ ակցիայի պատճառը Բելառուսում հետընտրական իրադարձություններն են, մասնավորապես այն, որ սեպտեմբերի 5-7-ը ձերբակալվել են «Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի» անդամ, բելառուս 3 հասարակական գործիչներ։ Մինչդեռ Բելառուսում տեղի ունեցող հետընտրական գործընթացների ժամանակահատվածում նշված անձանց հրապարակային գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այսօր Բելառուսի դեսպանության դիմաց ցույց անողները դեմ են արտահայտվում հենց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությանը՝ սատարելով այն պրոցեսները, որոնք ընթանում են երկրում տեղի ընդդիմության կողմից։

 

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն