.png)
Իշխանությունը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ տարբեր վարկածներ դաշտ նետելով՝ այն վերածել է ֆանտաստիկ սյուժեներով դետեկտիվ սերիալի։ Սրա նպատակը հասարակությանը զբաղեցնելն է, իսկ կարևոր հարցերը մնում են անպատասխան՝ ինչու՞ են մինչ օրս պաշտոնավարում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին AntiFake զրույց հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետը անիմաստ է համարում նման միջադեպերի դետալների քննարկումը։ Վրթանեսյանը պնդում է՝ նման ողբերգական միջադեպերը բոլոր ոլորտներում համակարգային կատարյալ փլուզման հետևանք են, որի մասին խոսակցություն չկա։
Ռազմական փորձագետը նշում է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օկուպացիոն ռեժիմ է, որը հետևողականորեն կազմաքանդում է բանակը՝ փոխում է հրամանատարներին, ազատում պաշտոններից, քրեական գործեր հարուցում։ Համակարգերը քանդելը ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային։
Իշխանության ներկայացուցիչների այն արդարացումներին, թե նման միջադեպեր միշտ եղել են, Կարեն Վրթանեսյանը հակադարձում է՝ այս մաշտաբի դեպք նախկինում չի եղել։ «Սա ի՞նչ ասելու բան է։ Այնքան զինվոր, ինչքան Նիկոլ Փաշինյանի պատճառով է զոհվել, մեր անկախ հանրապետության ընթացքում՝ մինչև Նիկոլ Փաշինյանը, չի եղել»,– ասում է Վրթանեսյանն ու հավելում․ «Տարածքային կորուստներ, մարդկային կորուստներ, ենթակառուցվածքների կորուսներ։ Դա չե՞ն հաշվում՝ ճանապարհներ, ՀԷԿ–եր, դպրոցներ, սա թալա՞ն չէ»։
Փորձագետը նաև նշում է՝ եթե հայտարարեին սգո օր՝ կընդունեին, որ սա լուրջ միջադեպ է․ մարդկանց մոտ հարցեր կառաջանային՝ Սուրեն Պապիկյանը պատասխանատու՞ է, թե՞ ոչ։
Վրթանեսյանն անդրադարձել է նաև միջադեպին հասարակության արձագանքին, այս համատեքստում քաղաքական ընդդիմության դերին, էլիտաների կողմից օրակարգ չձևավորելու պատճառներին։
Հարցազրույցը նկարահանվել է հունվարի 25–ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ AntiFake.am