(PHOTO) Արարատ Միրզոյանը ԱԺ աշխատակիցներին պարգևատրել է 32.460.000 դրամի չափով

article-image

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 03.09.2020թ. Կ-107-Ա կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներին պարգևատրել է ընդհանուր 32.460.540 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է մոտ 66.000 ԱՄՆ դոլարին։ Այս մասին AntiFake.am-ին հայտնել են ԱԺ աշխատակազմից՝ սեպտեմբերի 8-ին ուղարկված տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան։

Արարատ Միրզոյանի կողմից ստորագրված կարգադրությամբ ԱԺ աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով։

AntiFake.am-ը նաև հետաքրքրվել էր, թե արդյո՞ք ԱԺ պատգամավորները նույնպես պարգևատրվել են օգոստոս ամսվա աշխատանքների համար, ինչին ի պատասխան` աշխատակազմից հայտնել են, որ պարգևատրվել են միայն աշխատակազմի աշխատակիցները։

Աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը հրաժարվել է տրամադրել ԱԺ նախագահի կարգադրությանը կից հավելվածը՝ պարզաբանելով, որ դա պարունակում է անձնական տվյալներ։

Հարցման պատասխանը՝ ստորև.

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը հուլիսի 3-ին ստորագրել էր Կ-83-Ա կարգադրությունը, որով միանվագ դրամական խրախուսմամբ աշխատավարձի 125 տոկոսի չափով պարգևատրել էր Ազգային ժողովի աշխատակազմում մի շարք պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների։ Պարգևատրման ընդհանուր գումարի չափը կազմել էր 148.210.030 դրամ, որը համարժեք է մոտ 304 հազար ԱՄՆ դոլարին։

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝


► Ազգային ժողովի աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր չափը կազմել է 304.000 դոլար

 Փաշինյանը կրկին մանիպուլացնում է պարգևավճարների հարցը. նա «հեղափոխական հարթակից» խոստացել էր ոչ թե պարգևավճարներ բաժանել բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ բարձրացնել ոստիկանների և պետական աշխատողների աշխատավարձերը

 Քաղաքապետ Մարությանը 1,8 միլիոն դրամի չափով պարգևատրում է պաշտոնը թողնող աշխատակիցներին. ինչ նպատակ է դա հետապնդում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն