Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու՝ Արայիկ Հարությունյանի հրամանը ԿԳՄՍՆ–ն չեղյալ է համարել. Tert.am

article-image

«Tert.am»-ը գրում է.

«Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից աշխատանքից ազատման հրամանը չեղյալ է համարվել։

«Օրենքի խախտումով ինձ աշխատանքից ազատել էին և հիմա  չեղյալ է արվել աշխատանքից ազատման հրամանը»,– Tert.am-ի հետ զրույցում նշեց 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:

«Այն տեղեկությունները, որ Վերջին զանգ ենք կազմակերպել, խնջույք է կազմակերպվել՝ ճիշտ չեն, ընդամենը ավարտական վկայականներ են հանձնվել, արարողություն չի եղել: Այդ պահին երաժշտությամբ երեխերը ներս մտան, ինձ հրավիրեցին պարի, մի րոպե պարել ենք և սոցիալական հեռավորություն պահպանելով վկայականները բաշխվել են»,- նշեց դպրոցի տնօրենը:

Հարցին, թե ինչպես տեղեկացաք, որ կարող եք պաշտոնավարել տնօրենը նշեց. «ԿԳՄՍ նախարարությունից հրաման են ուղարկել, որ իրենց կողմից աշխատանքի ազատման հրամանը չեղարկել են»:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ 114 դպրոցում մայիսի 25-ին կայացած ավարտական վկայականների հանձման  արարողությունից` նշելով, որ պարող կինը դպրոցի տնօրենն է: Այնուհետև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ շատերը կոչը կամ հորդորը թուլության նշան են ընդունում, սակայն հորդորը, կոչը համերաշխության և փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են և ավելացրել՝ «Եթե 114 դպրոցի ղեկավարությունը մատների արանքով է նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:

Հրապարակումից հետո դպրոցի շրջանավարտները բաց նամակով դիմել էին վարչապետին՝ պնդելով, որ միջոցառում չի իրականացվել և ամեն ինչ արվել է հակահամաճարակային կանոնները պահպանելով: Իսկ դպրոցի տնօրենը դատի էր տվել ԿԳՄՍ նախարարությանը՝ պահանջելով, որ անվավեր ճանաչեն իրեն խիստ նկատողություն հայտարարելու հրամանը»:

Աղբյուր՝ Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն