Ինչի հաշվին է դրամաշնորհներ ստանում Դանիել Իոաննիսյանի կազմակերպությունը. ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան

article-image

Այսօր՝ հունիսի  1-ին, Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Ազգային ժողովի շրջակայքում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով fip.am կայքում տեղ գտած տեղեկություններին, համաձայն որոնց՝ նա ներկայացրել է կեղծ հայտարարագիր, նշել է.

«Ինձ մոտ ժպիտ է առաջացնում, որ ինձ կարելի է մեղադրել հինգ միլիոն դրամ կամ տասը հազար դոլար ապօրինի հարստանալու մեջ, լուրջ չեմ վերաբերվում դրան: Դանիել Իոաննիսյանն էլ, որ այդ կայքի (FIP.am) սեփականատերն է կամ հիմնադիրը, իր մասին որեւէ բան չեմ ուզում ասել, որ ինքը  հետո չգնա դրա հաշվին ինչ-որ տեղերից գումար ուզի, ասի ՀՀ ԱԺ փոխխոսնակն իրեն ճնշումների է ենթարկում»։

Ալեն Սիմոնյանը նաև նշել է. «Ես հասկանում եմ միտումը, թե ինչի համար է դա արվում։ Այսօր այն մարմինները, այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ նախկին իշխանության ժամանակահատվածում սովոր են եղել դրսում Հայաստանը ներկայացնել որպես մի հրեշ, որպես մի երկիր, որտեղ ընտրություններ են կեղծվում, որտեղ պաշտոնյան օլիգարխ է, պաշտոնյան կարող է մարդ հարվածել, վիրավորել, հիմա դրա դիմաց գումար չեն տալիս, այլևս պաշտոնյաներն այդպիսին չեն»։

«Մեր քաղաքացիները շատ լավ հասկանում են թե՛ այն արշավները, թե՛ այն միտումները, որն այսօր տիրում է։ Չեմ բացառում, որ իրենց ուզածը դատական գործընթացն է, որ իշխանության ներկայացուցիչը իրենց հետ դատական վեճի մեջ մտնի, որ իրենք գրանտ գրեն ու ցույց տան, որ օգնության կարիք ունեն, որ իշխանությունն իրենց ճնշում է, որ այսքան դատական հայց կա իրենց դեմ», - եզրափակել է Սիմոնյանը։

Այս խոսքերով ՀՀ ԱԺ փոխխոսնակը հաստատում է հասարակության մեջ տարիներ ի վեր շրջանառվող այն տեղեկությունները, համաձայն որոնց՝ Դանիել Իոաննիսյանին պատկանող հասարակական կազմակերպությունը (և ոչ միայն) զբաղված է Հայաստանի մասին դրսում բացասական «տրամադրություններ» ստեղծելու միջոցով դրամաշնորհներ ստանալով։

Ալեն Սիմոնյանի խոսքերից կարելի է հետևություն անել նաև, որ այդ կազմակերպությունը, սպառելով դրամաշնորհներ ստանալու իր օրակարգերը, ժամանակ առ ժամանակ ստեղծում է տարբեր կեղծ օրակարգեր, որպեսզի շարունակեն ֆինանսավորվել դրսից։ Ցավալին այն է, որ դա տեղի է ունենում հասարակությանը մոլորության մեջ գցելու, իրական քաղաքացիական հասարակության ինստիտուտի տպավորություն ստեղծելու, կեղծ օրակարգեր բերելու միջոցով, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հասարակության շրջանում հասարակական-քաղաքական-քաղաքացիական կարևորագույն խնդիրները վերհանելու և դրանց համար պայքարելու ու լուծումներ պահանջելու անկարողության։

Մենք մշտապես բարձրաձայնել ենք Հայաստանում առկա կեղծ քաղաքացիական հասարակության ինտիտուտների և ահռելի դրամաշնորհների շնորհիվ դրանց մեծ ազդեցության մասին, ինչի մասին, ըստ էության, այսօր խոսեց իշխող ուժի ներկայացուցիչը։

AntiFake.am-ը առաջիկայում հրապարակելու է Հայաստանում կեղծ քաղհասարակության ինստիտուտների, դրանց օրակարգերի, ստացած դրամաշնորհների, դրանց կիրառման ուղղությունների մասին  հետաքննության արդյունքները։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն