Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումները «ոչ բարեկամ» երկրներին

article-image

Ռուսաստանում այսօր  ուժի մեջ է մտել ռուսական նավթամթերքի գների վերին շեմ սահմանած «ոչ բարեկամ» երկրներին նավթի մատակարարումների արգելքը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից դեկտեմբերի 27-ի ստորագրված հրամանագրի համաձայն՝ արգելվում են ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումներն օտարերկրյա քաղաքացիներին և ընկերություններին, եթե պայմանագրերում «ուղղակիորեն կամ անուղղակիորեն նախատեսվում Է գնի վերին շեմի սահմանման մեխանիզմի կիրառում»։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle պարբերականի ռուսական ծառայությունից:

Սահմանափակված արժեքով նավթի արտահանումը թույլատրվում է միայն ՌԴ նախագահի թույլտվությամբ։ Արգելքը կգործի փետրվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարումների արգելքի գործողության ժամկետները կորոշի կառավարությունը։

 

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ութերորդ փաթեթի շրջանակներում դեկտեմբերի 5-ից գործում է ծովով արտահանվող ռուսական նավթի գնի վերին շեմը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Արևմուտքի երկրները նավթի գնի վերին շեմ են սահմանել, որպեսզի դժվարացնեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը և միևնույն ժամանակ նավթի մատակարարումների դադարեցում և դրա համաշխարհային գների թռիչք թույլ չտան:

Գների վերին շեմը նշանակում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները և Եվրամիությունը ռուսական նավթամթերքի հետ կապված ապահովագրական և ֆինանսական ծառայություններ կտրամադրեն միայն այն դեպքում, եթե դրանք գնվել են առավելագույն սահմանված գնով կամ դրանից ցածր գնով:

Լրատվամիջոցը նշում է, որ գների վերին շեմի սահմանումից հետո ռուսական նավթի շուկան դարձել է ,խիստ անթափանցե։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանը ստիպված է նավթը վաճառել մեկ բարելի դիմաց 47 դոլարով, սակայն դրա իրական գինը, փորձագետների գնահատումներով, պետք է կազմի 70-75 դոլար մեկ բարելի դիմաց:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն