
Քանի որ արևմտամետ–սորոսական սեգմենտը օրգազմի մեջ է հայտնվել ԵՄ դիտորդական առաքելության փաստից, ցանկանում եմ նրանց օրգազմի վրա ջուր լցնել՝ հիշեցնելով, որ 94թ․ ՄԱԿ խաղաղապահները Ռուանդայում էին, և Ռուանդան հնարավոր չեղավ փրկել ցեղասպանությունից։ Դա տեղի ունեցավ հազարավոր խաղաղապահների աչքի առջև։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ժամանակ Դավիթ Ֆիդանյանի հետ զրույցում ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Խաղաղապահները ասում էին, որ իրենք մանդատ չունեն գործողություն կատարելու։ ՄԱԿ Արդարադատության դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, իսկ հաջորդ օրը՝ Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։ Ադրբեջանը բավականին լուրջ հայցեր է պատրաստել ընդդեմ Հայաստանի, որոնց շրջանակներում կարող է պահանջել մի քանի միլիարդ փոխհատուցում, իրենց խոսքով, իրենց հանքերը շահագործելու համար։ Այսօր Դադիվանքի վերևում կա բաց սնդիկի հանք, որը հսկայական վնաս է տալիս, սակայն հայկական կողմը լռում է»,– ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուր՝ AntiFake.am