Իրանը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման պատասխանատու Է համարում Իսրայելին

article-image

Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում Է Իսրայելը, հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: այսօր հաղորդում է ISNA-ն։

«Նախնական հետաքննության (արդյունքները) վկայում են, որ սիոնիստական ​վարչակարգն Է (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) պատասխանատվություն կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա ահաբեկչական հարձակման համար, այս վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- մեջբերել է ISNA գործակալությունը Իրավանիի նամակը, որն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։

 

«Իրանն օրինական և անկապտելի իրավունք ունի՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ հակազդելու սիոնիստական վարչակարգի կողմից ցանկացած սպառնալիքի կամ իրավազանցման ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ համարի»,- ընդգծել է Իրավանին։

Ինչպես գրում Է ISNA գործակալությունը,  Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն