Հայաստանն իրեն էր պահում յոթ շրջաններն Ադրբեջանի շուրջ, որն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը. Լավրով

article-image

Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների խորքն է գնում, եւ երբ երկար տարիներ Հայաստանն իրեն էր պահում յոթ շրջաններն Ադրբեջանի շուրջ, եւ հետո, երբ քաղաքական ճանապարհով հարցերը լուծելու հուսահատություն տիրեց, Ռուսաստանն առաջարկում էր բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռ նախկին ղեկավարությունն այնքան էլ լավ, դրական չէր ընկալում՝ ցանկանալով պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրատվամիջոցների հետ հարցազրույցում։

 

«Այո, Ադրբեջանը վերադարձրեց այն հողերը, որոնք իրեն են պատկանում։ Այժմ, երբ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Եվրամիության հետ միասին ստորագրել են փաստաթուղթ խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու մասին՝ Ալմաթիի 1990թ. դեկտեմբերի հռչակագրում նշված պայմաններով, դե, մեզ համար անգամ դժվար է կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որովհետեւ Ալմաթիի հռչակագրում ասված է, որ նոր անկախ պետությունների միջեւ սահմաններն անցնելու են Խորհրդային Միության, միութենական հանրապետությունների վարչական սահմաններով, ներառյալ Հայկական ԽՍՀ-ն եւ Ադրբեջանական ԽՍՀ-ն, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էր գտնվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Այնպես որ, այստեղ բազմաշերտ իրավիճակ է»,- նշել է Լավրովը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն