Առաջիկայում հստակեցվելու են կողմերի դիրքորոշումները բովանդակային բանակցությունների վերսկսման համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

article-image

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշում են.

«Փարիզ, 14 սեպտեմբերի, 2020թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել Փարիզում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցել է հանդիպումներին:

Համանախագահները ուսումնասիրել են տարածաշրջանում առկա իրավիճակը` հատուկ ուշադրություն դարձնելով հուլիսի կեսերին հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղի ունեցած սուր լարվածությունից հետո տարածաշրջանում առկա նոր զարգացումներին: Համանախագահները զգուշությամբ վերանայել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հաղորդագրությունները և մտահոգությունները: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը համանախագահներին ներկայացրել է տեղում առկա անվտանգային իրավիճակը, և վերջիններս ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները մշտադիտարկման գործունեությունը վերսկսելու ուղղությամբ:

Համանախագահները հեռախոսային առանձնազրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և հրավիրել են նախարարներին առանձին հանդիպումներ ունենալ անձնապես համանախագահների հետ գալիք շաբաթների ընթացքում` ճշտելու նրանց համապատասխան դիրքորոշումները` նպատակ ունենալով վերսկսել լուրջ բովանդակային բանակցությունները առանց նախապայմանների»:

Նշվում է, որ համանախագահները, համաձայն իրենց ԵԱՀԿ մանդատի, շարունակում են ակտիվ և ամբողջական ներգրավվածությունը բանակցությունների մեջ` խաղաղ և համապարփակ լուծման հասնելու համար:

 

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն