(VIDEO) Այս իշխանությունները առանց քաղաքական մոտիվացիայի որևէ մեկի չեն բռնում. Նարեկ Սամսոնյան

article-image

«Հայելու առաջ» հաղորդման հյուրն էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը: 

Նարեկ Սամսոնյանը իր խոսքում նշել է, որ ներկայիս իշխանությունների միակ գործիքակազմը տարատեսակ քաղաքական հետապնդումների միջոցով տարբեր անձանց ճնշելն է. «Մենք դա տեսել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Այս իշխանությունները առանց քաղաքական մոտիվացիայի որևէ մեկի չեն բռնում: Ըստ էության` իշխանությունները լավ գիտեն քանդել, այլ ոչ թե կառուցել»: 

Անդրադառնալով Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանավորմանը` Սամսոնյանը նշում է, որ Փաշինյանը ցանկանում էր «Յուքոմը» վերցնել Խաչատրյաններից և դարձնել իր ընտանեկան սեփականությունը, վերջիններս էլ մերժել են, արդյունքում ստացվել է այնպես, որ այսօր Գագիկ Խաչատրյանը շարունակում է կալանավորված մնալ:

Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերիի մասի խոսելով` Սամսոնյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը զգուշանում է ցանկացած տեսակի գործընթացներից. «Նիկոլ Փաշինյանը փորձում է բողոքի հնարավոր բոլոր օջախներ վրա ունենալ հավանական լծակներ, որոնցով նա հետ է պահելու այդ մարդկանց որևէ գործողություն անելուց»:

Սամսոնյանը համոզված է, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը աղետալի է. «Մեծ սոցիալական պայթյուն է լինելու և այդ պայթյունը, կարևոր չէ, թե որ քաղաքական ուժերն են համակարգելու, որ քաղաքական ուժերն են դա ստեղծելու, դա Նիկոլ Փաշինյանն ինքն է ստեղծում իր գլխին»: Սամսոնյանը վստահ է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող քաղաքացիները շուտով ոչ մի արդարացում հաշվի չեն առնելու, քանի որ հասկանալու են, որ իրենց խաբել են տեխնոլոգիաներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն