ՍԴ երեք նոր դատավորները իրենց համաձայնությունն ու հավանությունն են տվել այդ հակաիրավական «սահմանադրական փոփոխությանը». Տիգրան Աթանեսյան

article-image

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՍԴ դատավորների ընտրությանը: Նա մասնավորապես գրել է.

«Այսպիսով ՀՀ ԱԺ-ն ավարտեց սահմանադրական հեղաշրջումը՝ հակաիրավական «սահմանադրական փոփոխության» հիման վրա աշխատանքից ապօրինաբար ազատելով ՍԴ երեք դատավորի և նույն «փոփոխության» հիման վրա «ընտրելով» երեք նոր դատավորի: Սա ական է երկրի սահմանադրական կարգի տակ, որը մի օր պայթելու է՝ անկանխատեսելի հետևանքներով: Ունենք ՍԴ երեք նոր դատավոր, որոնք համաձայնվելով առաջադրվել այդ պաշտոններում, ուղղակիորեն իրենց համաձայնությունն ու հավանությունն են տվել այդ հակաիրավական «սահմանադրական փոփոխությանը»: Այսինքն՝ երեք դատավոր, որոնք բացահայտորեն կողմ են տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջմանը: Թե ինչպես պետք է իրենք այս բարոյաիրավական բեռով կատարեն Սահմանադրության պաշտպանների դերը, խիստ կասկածելի է:

Հայաստանի պետությունը իջավ Հոնդուրասի ու Ջիբուտիի մակարդակի: Սպասեք նույնպիսի կամ ավելի վատ սոցիալական և քաղաքական կյանք»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն