(PHOTO) Երկրի «թիվ մեկ» աներձագի՝ «բիչոկ» Հրաչի ոդիսականը

article-image

Քաղաքացիական Հայաստանի էջ բացելու խոստում տված, սակայն պետական ապարատը խնամի-ծանոթ-բարեկամով համալրած Փաշինյանի թեթև ձեռքով պաշտոն է ստացել նաև Հրաչյա Հակոբյանը՝ Փաշինյանի աներձագը: Հետաքրքիր է, որ իր խոսքերում Փաշինյանը Հրաչյա Հակոբյանին ներկայացնում է ոչ թե որպես պատգամավոր՝ այլ որպես իր կնոջ եղբայր: Այս ամենն էլ երևի նպաստել է, որ Հրաչյա Հակոբյանը շատերի կողմից արժանանա երկրի «միակ» աներձագի «պատվավոր» կոչմանը:

Հանդիսանալով իշխանական ընտանիքի ներկայացուցիչ՝ Հակոբյանն իր տարատեսակ հայտարարություններով և քայլերով մշտապես հայտնվում է սկանդալների կենտրոնում` բացասական ազդեցություն ունենալով իշխանության ներկայացուցիչների և հատկապես իր փեսա Փաշինյանի վարկանիշի վրա: Կարճ ասած` Փաշինյանի աներձագն այս իշխանության պատուհասն է և ցցուն ապացույցն այն բանի, որ Փաշինյանի՝ «պետական ապարատը բաջանաղներով չլցնելու» խոստումը ևս անկատար է մնացել:

Որպես ասվածի ապացույց կարող ենք հիշել Հրաչյա Հակոբյանի ստահոդ և «հանճարեղ» հայտարարություններից մի քանիսը. «Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով», «Միքայել Մինասյանի` Վիրջինյան կղզիներում գտնվող օֆշորների վրա կալանք է դրվել», «Ծխողները պետք է դառնան վտարանդի», «Ժողովրդին մանիպուլացնում են, պարգևավճար չէ, հավելավճար է», «Ինչքան շատ ձերբակալենք, այնքան կաճի մեր ռեյտինգը», «Ե՞րբ ենք տեսել 19 ղարաբաղցի ձերբակալված, այսօր 19 իջևանցի ձերբակալված է», և այսպես շարունակ:

Մինչև պատգամավորական մանդատ ստանալը` Հակոբյանը ֆինանսական ոչ բարվոք վիճակի պատճառով տարբեր ֆիլմերում հանդես էր գալիս երրորդական, այդ թվում` նաև թուրք զինվորի, դերերով, ինչի շնորհիվ էլ Հակոբյանը ստացել է «էժանագին» դերասանի պիտակը:
 

 

Նորաթուխ պատգամավորը, գտնվելով իր վարչապետ փեսայի պաշտպանության տակ, որը արդեն իսկ հասցրել էր գրպանները լցնել պետական բյուջեից ստացած պարգևավճարներով, սկսեց ասոցացվել ծխախոտի մաքսանենգ շրջանառության հետ, հանրության կողմից նաև ստացել է «բիչոկ Հրաչ» մականունը: Հակոբյանի նոր մականվանը համարժեք՝ համացանցը ողողված է տարատեսակ «մեմերով»:

 


 

Հետաքրքիր է, որ նախկինում բարերում ու փաբերում քրոջ հետ զվարճացող և նույնիսկ «գրպանի փող» չունեցող Հրաչյան հայտարարում է, թե պատգամավորության ընթացքում ձեռք բերած առանձնատունն արժե ընդամենը 25 հազար դոլար: Մինչդեռ անշարժ գույքի գործակալները հավաստիացնում են, որ նման առանձնատան գները կարող են տատանվել 30-130 հազար դոլարի սահմաններում:

 


 

Դե իսկ պաշտոնի և անշարժ գույքի ձեռքբերման համար Հակոբյանն իր շնորհակալությունը Փաշինյանին հայտնում է իր հերթին նրա վարկանիշը ոտնատակ տալով, օրինակ՝ քաղաքում առանց դիմակ շրջելով:
 


 

Փաշինյանների ընտանիքը՝ Հրաչյա Հակոբյանի անմիջական մասնակցությամբ, իշխանության գալուց հետո ցուցաբերում են պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածք և վատ օրինակ ծառայում քաղաքացիների համար: Վերջիններիս՝ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկի վնասման մասին խոսելը թերևս ավելորդ է:

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն